Ինդոնեզացի ձկնորսը պատմել է 4 մետր երկարությամբ կոկորդիլոսի հետ ավելի քան 20 տարի շարունակվող «ընկերության» մասին
Ինդոնեզացի ձկնորսը պնդում է, որ ավելի քան 20 տարի «ընկերություն է անում» չորս մետր երկարությամբ կոկորդիլոսի հետ, որին անվանում է տեղական «համայնքի մաս»:
Ինչպես գրում է Oddity Central-ը, Ինդոնեզիայի Արևելյան Կալիմանտան նահանգի Բոնթանգ քաղաքից 59-ամյա ձկնորս Ամբոն իր երկրում հայտնի է դարձել Ռիզկա անունով հսկա էգ կոկորդիլոսի հետ իր անսովոր «ընկերության» շնորհիվ: Կենդանին Ամբոյի կյանքի անբաժանելի մասն է ավելի քան քսան տարվա ընթացքում, այն պահից, երբ տղամարդը երկկեղցաղին առաջին անգամ տեսել է Պուպուկ Կալթիմի ջրերում: Այն ժամանակ նա ընդամենը մոտ մեկ մետր էր. կոկորդիլոսն անդադար լողացել է Ամբոյի նավակի կողքով, տղամարդու հետևից գնացել է տուն: Տեսնելով այս ամենը՝ Ամբոն վերցրել է մի քիչ ուտելիք և այն նետել ջուրը: Դա տասնյակ տարիներ շարունակվող գեղեցիկ ընկերության սկիզբն էր, նկատում է աղբյուրը:
«Ես առաջին անգամ Ռիզկային տեսել եմ, երբ 23 տարի առաջ նավով էի անցնում Պուպուկ Կալթիմ շրջանի ջրերով… Եթե ես նրան չտեսնեմ երկու կամ երեք օր, գնում եմ նրան փնտրելու: Ես նրան վերաբերվում եմ որպես իմ երեխայի», – ասել է Ամբոն:
Տարիների ընթացքում այս երկու անհավանական ընկերներն իսկապես մտերմացան: Ռիզկան հաճախ լողում է Ամբոյի նավակի մոտ, երբ տեսնում է նրան, և չի հեռանում, մինչև տղամարդը որոշ ժամանակ չի շոյում կենդանու մեջքը: Նա նաև գնում է Ամբոյի տուն, երբ քաղցած է լինում:
«Ռիզկային սովորաբար երեք հավ եմ տալիս։ Երբ հագենում է, հեռանում է: Երբ ես հեռանում եմ գյուղից, հարևաններիս զգուշացնում եմ, որ կերակրեն Ռիզկային, քանի դեռ չեմ վերադարձել… Իհարկե, վախը կա, բայց իմ նախնիները հավատում էին, որ կարելի է կոկորդիլոսների և այլ կենդանիների հետ կապվել այնպես, կարծես նրանց հետ ընտանեկան հարաբերություններ ունենք», – հավելել է տղամարդը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են