Բարաք Օբամային պապարացիները բռնացրել են, երբ նա շոյել է կնոջ հետույքը
Հունաստանում ընտանեկան հանգստի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային պապարացիները բռնացրել են կնոջ՝ Միշելի հանդեպ քնքուշ վերաբերմունքի ցուցադրելիս։ Այս մասին գրում է Page six-ը։
Բարաքն ու Միշելը դուստրերի հետ ուսումնասիրում էին Ակրոպոլիսը, երբ քաղաքական գործիչը շոյել է կնոջ հետույքը։ Ընտանիքը կարծես վայելում էր իր պատմական շրջագայությունը մյուս զբոսաշրջիկների հետ միասին:
Բարաք Օբաման առաջին անգամը չէ, որ հանրության առաջ ցուցադրում է իր զգացմունքները կնոջ հանդեպ։ 2020 թվականին նա կիսվել է մի քանի լուսանկարով, որտեղ նա համբուրվում եւ գրկում է Միշելին՝ նրա ծննդյան տարեդարձը նշելիս: «Յուրաքանչյուր բեմում դու իմ աստղն ես, @MichelleObama», - այն ժամանակ Instagram-ում գրել էր նա։
Մինչդեռ անցած դեկտեմբերին Միշելը հայտնվել է թերթերի վերնագրերում, երբ խոստովանել է, որ «չի կարող անդուրժել» Բարաքին իրենց ամուսնության առաջին տասնամյակում: «Մարդիկ կարծում են, որ ես ստում եմ, երբ ասում եմ սա… 10 տարի ես ատում էի ամուսնուս», - հիշել է Միշելը 2022 թվականի Revolt հեռուստատեսային շոուի ժամանակ: Այնուհետեւ նա օատմել է, որ նրանց միությունը, որը սկսվել է 1992 թվականի հոկտեմբերին, միշտ չէ, որ եղել է «50/50»։ «10 տարի շարունակ, մինչ մենք փորձում էինք կառուցել մեր կարիերան եւ անհանգստանում էինք մեր ուսման համար, եւ ով ինչով էր զբաղվում, ես մտածում էի. «Ուֆ, սա այն չէ», - բացատրել է նա:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են