Ռուսաստանն Ուկրաինայում առաջին անգամ կիրառել է «Պրիվետ-82» կամիկաձե ԱԹՍ-ն
«Պրիվետ-82» կամիկաձե ԱԹՍ-ն հատուկ գործողության գոտում իր առաջին մարտական կիրառման ընթացքում խոցել է Ուկրաինայի զինված ուժերի հենակետը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Օկո» կոնստրուկտորական բյուրոյից (ԿԲ)։
Ըստ ՏԱՍՍ-ի զրուցակցի, տեխնոլոգիան մշակվել է «Օկո» ԿԲ-ի մասնագետների կողմից, և այն ԱԹՍ-ի յուրօրինակ առանձնահատկություն ունի։ «Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս օպերատորին, որն անմիջականորեն գտնվում է կիրառման վայրում, որսալ թիկուքից արձակված և կիրառման կետն ուղարկված անօդաչուն։ Ընդ որում անօդաչուն թռչում է ռադիոլռության ռեժիմով, այսինքն՝ այն չի կարող հայտնաբերել հակառակորդի ռադիոէլեկտրոնային հետախուզությունը։ Այնուհետև ռազմական բախման գծում օպերատորը վահանակի օգնությամբ վերցնում է կառավարումը և անօդաչուն ուղղում նպատակակետին»,- ընդգծել են «Օկո»-ում։
«Պրիվետ-82»-ի թռիչքի երկարությունը մինչև 30 կմ է, արագությունը՝ մինչև 140 կմ/ժ։ Սարքի օգտակար բեռնվածքը՝ մինչև 5,5 կգ։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են