Apple-ն App Store-ին այլընտրա՞նք է փնտրում․ ի՞նչ է մտադիր անել ընկերությունը
Apple-ի ծրագրային ապահովման ճարտարագիտության հարցերով ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին լրագրող Ջոն Գրուբերի փոդքաստի ուղիղ եթերում ակնարկել է App Store-ին այլընտրանք փնտրելու մասին, տեղեկացնում է 9To5Mac-ը։
Ակնկալվում էր, որ iPhone-ում App Store-ի այլընտրանքը անմիջապես կհայտնվի iOS 17 օպերացիոն համակարգում: Սակայն Apple-ը չի հիշատակել այս հնարավորությունը ոչ WWDC23-ի ժամանակ, ո՛չ էլ ավելացրել է հնարավորությունը նոր օպերացիոն համակարգի բետա տարբերակում։
Միևնույն ժամանակ, iPhone-ում App Store-ից բացի, այլ հարթակի միջոցով հավելվածներ ներբեռնելու հնարավորությունը iOS-ում պետք է հայտնվի մինչև հաջորդ տարվա սկիզբ, որպեսզի Apple-ի սմարթֆոնները կարողանան համապատասխանել եվրոպական օրենսդրության պահանջներին։
Փոդքասթի ժամանակ Ֆեդերիգին ուղղակիորեն չի պատասխանել հարցին, թե երբ կհայտնվի App Store-ի այլընտրանքը iOS-ում։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ ընկերությունն աշխատում է դրա վրա և ցանկանում է համոզվել, որ այս հարցում ճիշտ է վարվում օգտատերերի նկատմամբ: Միաժամանակ Ֆեդերիգին ասել է, որ Apple-ն աշխատում է ԵՄ-ի հետ և քննարկում է իր լուծումների համապատասխանությունը ԵՄ պահանջներին։
9To5Mac-ը համոզմունք է հայտնում, որ Apple-ը երրորդ կողմի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելու համակարգի մասին մանրամասներ չի բացահայտի մինչև iOS 17-ի թողարկումը, որը տեղի կունենա 2023-ի աշնանը՝ նոր iPhone-ների թողարկման հետ մեկտեղ:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են