Իսրայելական լողափում ավելի քան 3 հազար տարեկան եգիպտական աստվածուհու արձանիկ են հայտնաբերել
Իսրայելական Պալմահիմ լողափում հայտնաբերվել է եգիպտական Հաթոր աստվածուհու ավելի քան 3 հազար տարվա արձանիկ: Այս մասին չորեքշաբթի հայտնել է The Jerusalem Post թերթը։ Ըստ թերթի տվյալների՝ այն ջրի մեջ հայտնաբերել է Իսրայելի քաղաքացին։ Նա անմիջապես հասկացել է, որ իր առջեւ պարզ քար չէ։
Իսրայելի հնությունների վարչության բրոնզե դարաշրջանի փորձագետ դոկտոր Ամիր Գոլանին հայտարարել է, որ «նման արձանիկները, որոնք օգտագործվել են կրոնական երկրպագության համար եւ սովորաբար նույնացվում են եգիպտական Հաթոր աստվածուհու հետ, բնորոշ են ուշ բրոնզի եւ վաղ երկաթի դարաշրջանի խանաանյան մշակույթին»։
Թերթը գրում է, որ խանաանցիները որդեգրել են եգիպտացիների ծիսական եւ կրոնական սովորույթները, որոնք այդ ժամանակ ղեկավարում էին տարածաշրջանը: Նրանք որպես տնային սրբավայր օգտագործում էին ծիսական արձանիկները։ Չնայած փոքր վնասներին՝ գիտնականները կարողացել են պարզել, որ խոսքն, ամենայն հավանականությամբ, Հաթոր աստվածուհու մասին է։ Արձանիկը պատրաստված է կավից եւ ունի այս աստվածուհու պատկերների բազմաթիվ առանձնահատկություններ, մասնավորապես՝ սանրվածք, որը ընդօրինակում է ցլի եղջյուրները, ինչպես նաեւ ուռուցիկ աչքեր:
Հաթորը հին եգիպտական պանթեոնի գլխավոր աստվածուհիներից մեկն է։ Նա համարվում էր կանանց հովանավոր սուրբը, գեղեցկության եւ մայրության մարմնացումը, ասոցացվում էր երաժշտության, պարի, զվարճանքի հետ:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են