Եվրախորհրդարանը՝ Բորելին. որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը ԵՄ-ին ռուսական գազ չի վաճառում
Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լոիզոն այսօր՝ հունիսի 13-ին, Ստրասբուրգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ դիմել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ այն հարցով, թե որո՞նք են այն երաշխիքները, որ Ադրբեջանը ԵՄ-ին ռուսական գազ չի վաճառում։
Լոիզոն հիշեցրեց, որ մոտ մեկ տարի առաջ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Ադրբեջանն անվանել էր «վստահելի» գործընկեր և հետաքրքրվեց, թե արդյոք դա է պատճառը, որ Եվրահանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի հայերին օգնելու համար ոչինչ չի անում:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը չի կարող բավարար քանակությամբ գազ արտադրել, և արդյոք, ի վերջո, չի պարզվի, որ Բաքուն ԵՄ է տեղափոխում Ռուսաստանից ներկրվող գազը։
Ի պատասխան՝ Բորելը հայտարարեց, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերությունը «նույնիսկ նվազագույն չափով չի ազդել Եվրամիության և դրա դիրքորոշման վրա՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հետ»։
«Եվրամիությունը շատ հավասարակշռված դիրքորոշում ունի, որը ճանաչվել է հակամարտության երկու կողմերի կողմից։ Եվ դա մեզ՝ որպես լավ, ազնիվ միջնորդի, թույլ է տվել նպաստել կոնկրետ այս հակամարտության կարգավորմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ էներգետիկ գործընկերությունը չի իրականացվում մարդու իրավունքների հարցում Ադրբեջանի քննադատության հաշվին։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են