Սոչիում գետի վարարման պատճառով ջուրը լցվել է տները, փակվել են լողափերը
Հորդառատ անձրևների պատճառով Մացեստա գետը դուրս է եկել ափերից, ինչի հետևանքով Սոչիի Խոսինսկի շրջանում ջրի տակ են անցել մեքենաներ, հարակից տարածքներ, շենքերի նկուղներ: Այս մասին հայտնում է գրում է RBK-ն՝ վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:
«Այսօր՝ ժամը 04:00-ի սահմաններում, Մացեստա գետի վրա առատ տեղումների պատճառով աշխատել է ջրի մակարդակի բարձրացման սենսորը, որը հասել է «վտանգավոր երևույթի» նշագծին»,- հայտնել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ Մեկ ժամում առնվազն 15 մմ անձրեւ է տեղացել, ջրով են լցվել ճանապարհներ ու բակեր, վնասվել են գազատարների ցանցերը։
Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ Սոչիում մինչև օրվա վերջ սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ և զգուշացրել են սողանքների վտանգի մասին։
«Այսօր մենք որոշեցինք ժամանակավորապես փակել ծովափնյա տարածքները՝ մինչև եղանակի ամբողջական վերականգնումը։ Արգելվում է լողալ՝ հանգստացողների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։
Վատ եղանակից տուժել է նաև Կրասնոդարի երկրամասի հարավարևելյան Օտրադնենսկի շրջանը։ Կուվա գետը դուրս է եկել ափերից, հեղեղվել են Իլյիչի ֆերմայի բակերը և Պերեդովայա և Կոնվենենտ գյուղերը, «ջուրը չի մտել տներ», հայտնում է օպերատիվ շտաբը։
Կրասնոդարի երկրամասում հունիսի 9-ից ուժի մեջ է փոթորկի նախազգուշացումը, որոշ շրջաններում սպասվում է անձրև՝ զուգորդված ամպրոպով, կարկուտով և ուժեղ քամիներով։ Մի շարք շրջանների գետերի վրա, ինչպես նաև Գելենջիկում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում, գրում է Kuban News-ը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են