Ամերիկյան մոդուլային ռեակտորները կարող են ոչնչացնել Հայաստանի միջուկային էներգիան․ փորձագետ
Եթե, ի հակակշիռ գործող ռեակտորի, Հայաստանում ձեւավորվեն մոդուլային միջուկային ռեակտորներ, ապա դրանք կարող են ոչնչացնել Հայաստանի միջուկային էներգիան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
«Մոդուլային կայանները փոքր կայաններ են՝ մեկանգամյա օգտագործման, աշխատում են երեքից հինգ տարի, հենց որ աշխատանքն ավարտվում է, տանում են։ Ռեակտորը, որպես մեր էներգետիկ անվտանգության կարեւոր մաս, ուղղակի դադարում է գոյություն ունենալ, ինչը Հայաստանի համար շատ վտանգավոր է։ Ամերիկայի հետաքրքրությունը պայմանավորված է ռուսական էլեկտրաբլոկն փակելու հետ, այլ շահ չկա»,- նշեց նա։
Մանվելյանի խոսքով՝ ռուսական կողմն էլ առաջարկում է կառուցել ռեակտոր, ինչը եւս ռիսկային է, բայց ոչ նույնչափ։
«Ռուսական տարբերակն ավելի հեռանկարային է Հայաստանի համար, քան մոդուլային տարբերակը։ Անհամեմատելի են դրանց տարբերությունները»,- ընդգծեց փորձագետը։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի։
Ըստ կառավարության՝ հանձնաժողովը կուսումնասիրի փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարությունը, ինչպես նաև վերլուծություններ կկատարի անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության հարցով և հետագա քայլերի հաջորդականությունը կսահմանի։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...