Ամուսնու դավաճանության մասին լուրից հետո Նատալի Պորթմանին նկատել են նրա հետ զբոսնելիս
Դերասանուհի Նատալի Պորթմանն ամուսնու՝ Բենջամին Միլփիդի հետ ներկայացել է հանրությանը։ Այս մասին հայտնում է Page Sixx-ը եւ ներկայացնում համապատասխան լուսանկարներ։
Պապարացիները զույգին լուսանկարել են երեխաների հետ զբոսնելիս։ Լուսանկարներում դերասանուհին նրբորեն սրբել է արցունքներն ու գլուխը դրել ամուսնու ուսին։
Հունիսին Նատալի Պորթմանի ամուսնուն՝ 45-ամյա բալետի պարող Բենջամին Միլփիեդին բռնացրել են 25-ամյա բնապահպան ակտիվիստ Կամիլ Էթյենի հետ համբուրվելիս։ Համապատասխան լուսանկարները հրապարակել է Voici-ն։ Չնայած դրան՝ արտիստուհին չի հանել ամուսնական մատանին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դերասանուհին ամուսնու դավաճանությունը երիտասարդ ակտիվիստի հետ համարում է իր համար ոչինչ չասող սիրավեպ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Միլփիեդը զղջում է կատարվածի համար եւ անում է հնարավոր ամեն բան հարաբերություններում ներդաշնակությունը վերականգնելու համար։ Սակայն Պորթմանը դեռ վստահ չէ, թե դավաճանության ֆոնին ինչի կհանգեցնեն իրենց տարաձայնությունները, ասել է ինսայդերը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են