«Հույս» գործողությունից մինչեւ «հրաշք» գործողություն. կոլումբիական ջունգլիներում 40 օր անցկացրած երեխաների լուսանկարները
Կոլումբիայի պաշտպանության նախարար Իվան Վելասկեսը Twitter սոցիալական ցանցում հրապարակել է ավիավթարից հետո 40 օր ջունգլիներում անցկացրած երեխաների եւ նրանց գտնողների նոր լուսանկարները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Լուսանկարներում երեխաները փաթաթված են հատուկ տաքացնող վերմակներով։ Լուսանկարներից նկատելի է, որ երեխաները շատ նիհար են։ Ամենափոքրին պահում է զինվորականը, մյուս երեքը նստած են գետնին փռված ծածկոցների վրա։
««Հույս» գործողությունից մինչեւ «հրաշք» գործողություն։ Հսկայական շնորհավորանքներ Կոլումբիայի զինված ուժերին եւ նրանց, ովքեր հույսը չէին կորցնում եւ օր ու գիշեր աշխատում էին այս հրաշքը հնարավոր դարձնելու համար»,-գրել է նախարարը։
Ավելի վաղ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հաստատել է, որ չորս երեխաները, որոնք մայիսին վթարի ենթարկված Cessna 206 ինքնաթիռի ուղեւորներն էին եւ 40 օր անցկացրել են ջունգլիներում, ողջ են գտնվել: Տեղական Tiempo թերթը՝ վկայակոչելով զինված ուժերի աղբյուրները, հայտնել է, որ երեխաները ողջ են հայտնաբերվել: Ըստ թերթի՝ երեխաները ջրազրկված են եւ տուժել են միջատների խայթոցներից։ Երեխաները՝ 13, 9, 4 տարեկան եւ 1 տարեկան: Ինչպես նշում են աղբյուրները, երեխաներին գտել են զինվորներն ու տեղաբնակները։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են