Հնդկաստանում հայտնաբերվել է բուդդայական փղի 2300 տարվա արձան
Հնդկաստանի արեւելքում հնագետները հայտնաբերել են փղի արձան, որը, նրանց կարծիքով, քանդակվել է մոտ 2300 տարի առաջ, երբ բուդդայականությունը տարածաշրջանի հիմնական կրոնն էր: Արձանը մոտ 1 մետր բարձրություն ունի եւ քանդակված է ժայռից՝ նույն ոճով, ինչ Օդիշա նահանգում հայտնաբերված բուդդայական փղերի մյուս արձանները։
Պատմաբան Անիլ Դհիրը եւ Հնդկական արվեստի եւ մշակութային ժառանգության ազգային հիմնադրամի (INTACH) հնագիտական խմբի մյուս անդամները արձանը հայտնաբերել են այս տարվա ապրիլին Օդիշայի Պուրի շրջանի Դայա գետի ափին գտնվող գյուղում:
«Մենք ուսումնասիրեցինք Դայա գետի հովիտը, որպեսզի փաստենք դրա ժառանգությունը: Այս տարածքը հարուստ է հին բուդդայականության արտեֆակտներով, որն այստեղ ծաղկել է»,- ասել է Դհիրը:
Նրա խոսքով՝ փղի արձանը շատ նման է Դհալիում (հայտնի է նաեւ որպես Դհաուլագիրի՝ բուդդայականության հնագույն կենտրոն) հայտնաբերված քանդակին։ Այս արձանը թվագրվում է մ.թ.ա. 272-ից 231 թվականներին:
Ըստ Դհիրի՝ մ.թ.ա. 3-րդ դարից մինչեւ մ.թ. մոտավորապես 2-րդ դարը, բուդդայականությունը «գերիշխել» է Հնդկաստանի մեծ մասում եւ հատկապես Օդիշա շրջանում։
Դհիրն ասել է, որ փիղը բուդդայականության մեջ տարածված կերպար էր եւ այն կարելի է տեսնել բազմաթիվ բուդդայական հուշարձաններում:
Լոնդոնի SOAS համալսարանի արվեստի պատմաբան Քրիստիան Լուչանիցն ասում է, որ փղերը կարեւոր թագավորական կենդանիներ էին հին Հնդկաստանում եւ խորհրդանշում էին մուսոնային անձրեւներն ու պտղաբերությունը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս