Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով
Հայաստան

Freedom House զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների միջև

«Կովկասում ուկրաինական սցենար է ծավալվում է, որը սակավ ուշադրության է արժանանում», պնդում է Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն իր տարեկան՝ Nations in Transit 2023 զեկույցում, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Ռուսական ներխուժումն Ուկրաինա ողջ աշխարհի համար ահազանգ էր էքզիստենցիալ սպառնալիքների մասին, երբ բռնապետությունը հակադրվում է ժողովրդավարական ուղի բռնած հարևան երկրին՝ նշված է Freedom House-ի «Ազգերն անցումային շրջանում. Պատերազմը խորացնում է տարածաշրջանային պառակտումը» զեկույցում:

Հրապարակումը, սակայն, շարունակում է՝ «նմանատիպ սցենար է ծավալվում Կովկասում, որը շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում»:

Իրավապաշտպան կազմակերպության համաձայն, 2020 թվականին Ադրբեջանի զինուժը հետ գրավեց Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ՝ երկրի մի հատված, որը տեղի հայկական ուժերի վերահսկողության ներքո է, քանի որ նրանք պարտության էին մատնել ադրբեջանական զորքերին 1994 թվականին: 2020 թվականի հաղթանակից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը շարունակեց ռազմական ճանապարհով կյանքի կոչել իր տարածքային նկրտումները։ 2022 թվականին այն լայնածավալ ներխուժում իրականացրեց Հայաստանի Հանրապետություն, իսկ 2023 թվականի սկզբի ավելի մեկուսացրեց Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին՝ «բնապահպանական բողոքի ակցիաների» պատրվակով արգելափակելով կարևոր ուղին»։

Զեկույցը զուգահեռներ է տանում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների ու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի միջև՝ եզրակացնելով. «2014 և 2022 թվականներին Մոսկվայի կողմից ուկրաինական տարածքի բռնագրավումը հանգեցրեց տեղի բնակչության իրավունքների և ֆիզիկական անվտանգության ապահովման կորստին։ Կան բազմաթիվ ցուցիչներ, որ Բաքվի վերահսկողության ընդլայնումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի որոշ հատվածների նկատմամբ նույն կերպ կվերացնի տեղի բնակչության ազատությունն ու անվտանգության ապահովումը»:

Իր զեկույցում Freedom House-ը կոչ է անում ժողովրդավարական պետություններին չանտեսել այս վտանգը։ «Նրանք պետք է ձեռնարկեն հնարավոր ամեն քայլ՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը և ապահովելու բոլոր նրանց պաշտպանությունը, ովքեր ապրում են Ադրբեջանի տիրապետության ներքո կամ փախչում վերջինիս օկուպացիայից»,- նշված է զեկույցում:

Հրապարակումը շարունակում է, թե չնայած «Հայաստանը դեռ չի դիմել ԵՄ թեկնածության համար, սակայն 2022 թվականին շարունակել է հաջողություններ գրանցել ժողովրդավարական [բարեփոխումների] ուղղությամբ՝ դառնալով Nations in Transit 2023 զեկույցում հիշատակված միակ երկիրը, որն ունի բարելավված մեկից ավելի ցուցանիշ»:

Ըստ զեկույցի, Հայաստանն առաջադիմել է ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների ուղղությամբ՝ «հատկապես, երբ նրանց առարկությունները համոզեցին կառավարությանը հետ կանգնել 2021 թվականի վիճահարույց օրենսդրությունից, որը քրեականացնում էր վիրավորանքը»:

Այնուամենայնիվ, Freedom House-ը գտնում է, որ Հայաստանում պահպանվում է իրավիճակի վատթարացման հավանականությունը, ինչի մասին վկայում են անցած օգոստոսին ՏԻՄ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների ձերբակալությունները։ «Կախվածություն ունենալով ավտորիտար Ռուսասատանից, և թշնամական ու նույնքան ավտորիտար հարևան Ադրբեջանից պաշտպանվելու համար՝ Հայաստանի ժողովրդավարական նախագիծը բախվում է հզոր հակազդման»,- նշված է զեկույցում:

Ըստ հրապարակման, «Ուկրաինան, Մոլդովան և Հայաստանը վերջին տարիներին անշեղորեն կատարելագործել են իրենց ժողովրդավարական ինստիտուտները՝ առաջ շարժվելով քաղաքացիական ակտիվության և ընտրությունների ուղով: Նույնիսկ երբ ավտորիտար [ռեժիմների] ագրեսիան ու հնչեցրած բողոքը սպառնում էին նրանց անվտանգությանը, ժողովուրդը ու նրա կողմից ազատ կերպով ընտրված առաջնորդները պայքարում էին [իրենց երկրների] կառավարումը բարելավելու համար՝ սերտ համագործակցելով տեղի ՀԿ-ների և մասնագետների հետ»,- նշում է իրավապաշտպան կազմակերպությունը:

Զեկույցում Հայաստանն իր 3.11 ցուցանիշով «Անցումային շրջանի կառավարություն կամ հիբրիդային ռեժիմ» (Transitional Government or Hybrid Regime) խմբում է, ուր հետխորհրդային երկրներից ընդգրկված են նաև Ոկրաինան, Մոլդովան և Վրաստանը, ինչպես նաև Արևելյան Եվրոպայից՝ Հունգարիան, Բոսնիա-Հերցեգովինան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Կոսովոն և Ալբանիան: Հետխորհրդային բոլոր երկրներից կազմված Եվրասիական խմբում (բացառությամբ այլևս ԵՄ անդամ մերձբալթյան հանրապետությունների)` իր միավորներով Հայաստանը զիջում է միայն Ուկրաինային (3.36) ու Մոլդովային (3.14), սակայն առաջ է Վրաստանից (3.04):

Ժողովրդավարության զարգացման վատագույն արդյունքները պատկանում են «Համախմբված ավտորիտար ռեժիմներ» (Consolidated Authoritarian Regime) խմբում գտնվող երկրներին։ Այստեղ՝ վատթարացող ցանկը հետևյալ տեսքն ունի՝ Ղրղզստան (1.68 միավոր), Ղազախստան (1.32), Ուզբեկստան (1.21), Ռուսաստան (1.11), Բելառուս (1.11), Ադրբեջան (1.07), Տաջիկստան (1.04) և

Թուրքամենստան (1.00): Բացառությամբ Ադրբեջանի ու Թուրքմենստանի՝ այս խմբի մյուս երկրներն անցած տարի շարունակել են իրենց նահանջը ժողովրդավարության զարգացման առումով:

Freedom House-ը ընդգծում է, թե Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ադրբեջանական ներթափանցումը Հայաստան և բռնաճնշումները Կենտրոնական Ասիայում՝ ցույց են տալիս ավտորիտար ռեժիմների ներկայացրած մահացու սպառնալիքները: