Հիմա պետք է մի դառը բան ասեմ, բայց սա իմ գիտակցած ճշմարտությունն է, ու ժամանակը կհաստատի այն...քաղաքագետ
Հայաստանի Երրորդ հանրապետությունը մահացել է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Քաղաքագետ Արա Պողոսյանը .
«Հիմա պետք է մի դառը բան ասեմ, բայց սա իմ գիտակցած ճշմարտությունն է, ու ժամանակը կհաստատի այն...
Հայաստանի Երրորդ հանրապետությունը մահացել է, իսկ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը Հայաստանի Երրորդ Հանրապետության մահվան վկայականն է լինելու։
Բացատրեմ` ՀՀ Անկախության հռչակագիրը, որը ՀՀ ծննդյան վկայականն է, հռչակում է պետության առաքելությունը և գոյության կարեւորագույն հիմնադրույթները։ Դրանց վերացմամբ վերանում է այդ պետականությունը։
Հայաստանի Երրորդ Հանրապետության բոլոր հիմնադիրները, այդ թվում Առաջին, Երկրորդ, Երրորդ նախագահները, Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարտավոր են կանգնել կամ Երրորդ Հանրապետության վերածննդի համար, հրաժարվելով անձնական, խմբային և այլ տեսակի ամբիցիաներից, կամ Երրորդ Հանրապետության հետ պետք է իրենք էլ մահանան, ճիշտ այնպես, ինչպես խորհուրդ էին տալիս ստահակին։
Երրորդ Հանրապետությունը իր հիմնադիրների համար իմ պատկերացմամբ պետք է ունենա այն նույն արժեքը, ինչ սեփական զավակը»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...