Բելառուսում սեպտեմբերի սկզբին ՀԱՊԿ-ի շրջանակներում հինգ զորավարժություն կանցկացվի
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում հինգ զորավարժություն տեղի կունենա Բելառուսի տարածքում սեպտեմբերի 1-6-ը: Այս մասին հինգշաբթի Մինսկում կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտնել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՀԱՊԿ հավաքական ուժերի կատարելագործման եւ նախապատրաստման համար Բելառուսի տարածքում մի շարք համատեղ զորավարժություններ են ծրագրված։ Այսպես, «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 1-ից 6-ը կանցկացվեն այնպիսի զորավարժություններ, ինչպիսիք են՝ «Փոխգործակցություն», «Որոնում», «Էշելոն», «Բարիեր», «Ժայռ»։ Բոլոր այդ զորավարժությունները նախապատրաստվում են, եւ բելառուսական կողմը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի դրանք որակյալ եւ կազմակերպված անցկացվեն Բելառուսի Հանրապետության զորավարժարաններում»,-ասել է նա։
2023 թվականին ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ զորավարժությունների համալիրը կանցկացվի «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության տեսքով, որը կազմակերպության ձեւաչափով համատեղ պատրաստության բարձրագույն ձեւն է:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...