Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Շուտով Եվրոպան կբախվի վառելիքի պակասի. Shell-ի գլխավոր տնօրեն ՍավանԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավինԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տունՊետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունըԻսրայելն է ԱՄՆ-ին մղել պատերազմի․ ԱրաղչիԾափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկմանԻրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. ԱրաղչիԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանությունԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանում լինի համագործակցության պատրաստ ղեկավարություն. Սպիտակ տունԻրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպանԻրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրելԱշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել է
Մամուլ

Ակնարկները չափազանց թափանցիկ են, պատճառները՝ չափազանց ակնհայտ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին տված հարցազրույցներից մեկում նշել է, որ Արևմուտքը ցինիկաբար և մեթոդայնորեն ճնշում է գործադրում ԱՊՀ ու ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի դաշնակից երկրների վրա՝ վերջիններիս խոստանալով «ոսկե սարեր» և, հասկանալի է, ցանկանալով պոկել ու իրենով անել: Դե, հասկանալի է, որ Ռուսաստանն ու այդ երկրի ԱԳ նախարարը նման գործունեությունից ամենևին ոգևորված չեն: Ու, չնայած ուղղակիորեն երկրներ չեն նշվում, բայց դժվար չէ կռահել, որ Արևմուտքի նման ճնշումների թիրախում նաև Հայաստանն է: Ճիշտ է, այն, ինչը հիմա համարվում է Հայաստանի իշխանություն, հազիվ թե լրացուցիչ արևմտյան ճնշումների կարիք ունի՝ Ռուսաստանի հետ քաղաքական կապերը խզելու, առհասարակ գործընկերային, դաշնակցային հարաբերությունները փչացնելու առումներով:

Իշխանության գալուն պես՝ 2018 թվականի մայիսից արդեն ամբողջ 5 տարի Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբի արտաքին քաղաքական գործունեության հիմնական ուղղություններից մեկը հենց Ռուսաստանի հետ հարաբերությունները հնարավորինս փչացնելն է: Պետք է արձանագրել, որ այդ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասել է ահռելի նվաճումների: Վերջերս կարկառուն քպականներից մեկն անգամ սպառնում էր կալանավորել ՌԴ նախագահ Պուտինին, եթե նա հանդգնի Հայաստան այցելել: Տպավորի՞չ է: Այն էլ ինչպես: Հետևանքներն էլ պակաս «տպավորիչ» չեն: Վանելով ու հարաբերությունների միտումնավոր փչացմամբ բացառելով Ռուսաստանի հնարավոր աջակցությունը՝ Հայաստանի գործող իշխանությունը չի մոռանում նաև ժամանակ առ ժամանակ ցուցադրաբար հեծկլտալ, թե՝ Հայաստանը մենակ է, չունի դաշնակիցներ, ոչ մեկը իրենց զենք չի վաճառում ու նման բաներ:

Դա արվում է զուգահեռ փաշինյանականների այն հայտարարություններին, որ ուրիշ տարբերակ չկա, պետք է պարզապես բերանքսիվայր փռվել ցեղասպան թուրքերի առաջ ու հանձնվել նրանց ողորմածությանը: Սա՝ եթե առանց երկար-բարակ ու պաճուճապատ արտահայտությունների, հակիրճ նկարագրենք Փաշինյանի ու նրա կողմնակիցների բարձրաձայնած մոտեցումների հիմնական բովանդակային նկարագիրը: Ավելին, Արցախի խնդրի, Հայաստանի անվտանգության ապահովման հետ կապված, Փաշինյանի գլխավորած իշխանությունը, որոշակի իմաստով՝ ադրբեջանական իշխանության հետ համագործակցաբար, թքեց կարգավորման ռուսական տարբերակի վրա, փոխարենը կտրուկ շրջվեց դեպի Արևմուտք և ԱՄՆ-ի հովանավորությամբ, նաև Եվրոպայի խորհրդի նախագահի հովանու ներքո սկսեց ակտիվորեն պայմանավորվել Ալիևի հետ: Իսկ ի՞նչ են պայմանավորվում Փաշինյանը, Միրզոյանը ամերիկաներում ու բրյուսելներում՝ Ալիևի ու Բայրամովի հետ: Տեսաք, լսեցիք հիմնականը՝ Արցախն ուրացել են և ուրանում են, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես դա պահանջում է Ալիևը:

Արարատը սխալ սար են համարում և այլն, և այդպես շարունակ, այստեղ չկրկնենք վերջին շրջանի բոլոր անդրադարձերի բովանդակությունը: Բայց վերադառնանք Լավրովին, որը շատ ավելի հետաքրքիր հայտարարություն էլ է արել նույն հարցազրույցի ընթացքում: Ահա այն. «2022 թ. աշնանը Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովում պատրաստվել էր փաստաթուղթ հայկական տարածքում, մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների առաքելություն տեղակայելու մասին: Եթե Երևանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցված էր և պատրաստ ստորագրման և ուժի մեջ մտնելու համար, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և կունենար ավելի կայուն իրավիճակ»: Սակայն «վերջին պահին» պաշտոնական Երևանը, նույնն է, թե՝ Նիկոլ Փաշինյանը, խնդրում է հետաձգել դրա ընդունումը: Ինչո՞ւ: Անհայտ է: Չնայած ոչ մի «անհայտ բան» չկա: Ամեն ինչ շատ ավելի ակնհայտ է:

ՀԱՊԿ դիտորդների տեղակայումից հրաժարվելու հիմնական մոտիվացիան, դժվար չէ ենթադրել, եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանն արդեն Արևմուտքի առաջ պարտավորություն է ստանձնել «եվրոպական դիտորդների» մուտքը թույլատրելու և տեղակայելու վերաբերյալ: Բացի այն, որ դա լրացուցիչ քայլ էր, որը Ռուսաստանի կողմից կարող էր ընկալվել ու ընկալվեց որպես ուղղակիորեն իրենց դեմ ուղղված գործողություն, դա նաև Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի բացահայտ բախման թիրախ դարձնելու էր հանգեցնելու և հանգեցրեց՝ հետևանքներով հանդերձ: Ի դեպ, թե որքանով են արդյունավետ եվրոպական դիտորդները, արդեն ծիծաղելի հարց է, քանզի բոլորը տեսնում են, որ նրանք ոչ միայն «մուկ են գլորում», այլև վերջին մի քանի լարված իրավիճակներում ընդհանրապես ոչ մի կերպ չէին երևում:

Այնինչ, չմոռանանք, որ փաշինյանական քարոզչությունն այդ եվրադիտորդների գալուստը տարփողում էր այնպես, թե՝ վե՛րջ, Հայաստանի սահմանների անվտանգությունն ու պաշտպանվածությունն այլևս հազարամյակներով ապահովված են: Զավեշտը ոչ այնքան դա էր, որքան այն, որ այդ բացահայտ անհեթեթությանը հավատացողներ եղան ու դեռևս կան: Հանրագումարում ի՞նչ է շահում Հայաստանը: Իսկ Հայաստանը ոչինչ էլ չի շահում: Ստանում է ավանդական դաշնակցի հետ փչացած հարաբերություններ, դիրքավորվում է որպես Ռուսաստանի հանդեպ թշնամական տրամադրված իշխանություն ունեցող երկիր, սկսում է սպասարկել Արևմուտքի շահերը, որոնք ոչ մի կերպ չեն խոսում Հայաստանի ու Արցախի շահերի հետ, եթե չասվի՝ տրամագծորեն հակառակը: Եթե դա կանխամտածված երկրաքանդություն չէ, ուրեմն՝ բացահայտ արկածախնդրություն և անձեռնահասություն է: Սակայն ի՞նչ տարբերություն, թե որ մեկն է: Կարևորը հետևանքներն են ու դրանց անդառնալիությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում