58 տարեկանում մահացել է «Ավատար» ֆիլմի խմբագիր Ջոն Ռեֆուան
Կյանքի 59-րդ տարում մահացել է ամերիկացի կինոխմբագիր Ջոն Ռեֆուան։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Ռեֆուան մահացել է լեղուղիների քաղցկեղի բարդություններից, որը կոչվում է խոլանգիոկարցինոմա, որը նրա մոտ ախտորոշվել է 2022 թվականի սկզբին: Խմբագրի կինն ասել է, որ նա շարունակել է աշխատել մինչեւ իր կյանքի վերջին օրերն ու «քաջությամբ ու տոկունությամբ» շարունակել է առաջ շարժվել։
Ջոն Ռեֆուան աշխատել է «Ավատար» եւ «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմերի վրա։ Խմբագիրը, ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի եւ Սթիվեն Է. Ռիվկինի հետ միասին, 2010 թվականին առաջադրվել են Օսկարի՝ «Լավագույն նվաճում ֆիլմի մոնտաժում» անվանակարգում՝ «Ավատար» ֆիլմում իրենց համագործակցության համար:
Ռեֆուան նաեւ զբաղվել է այնպիսի նախագծերի մոնտաժով, ինչպիսիք են «Կարգ ու կանոն»-ը, «Անդունդի ուրվականներ․ Տիտանիկ-ը», «Հիանալի յոթնյակ»-ը, «Տրանսֆորմերներ․ վերջին ասպետ»-ը։ Նա նաեւ հասցրել է փոքր-ինչ աշխատել «Ավատար 3» ժապավենի վրա։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս