«Թեհրանն իր շահերն ունի տարածաշրջանում»․ Իրանի դեսպանը մեկնաբանել է Բաքվի՝ «միջանցքի» մասին պահանջը
Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի իր հստակ դիրքորոշումները և օրինական շահերը տարածաշրջանում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Զոհուրին՝ մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Ադրբեջանի ցանկությունը և, ընդհանրապես, Բաքվի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ։
Հարցին՝ ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Իրանը տարածաշրջանում սահմանային փոփոխությունները կանխելու համար՝ դեսպանը պատասխանել է․ «Թույլ տվեք մեկնաբանություններ չանել ենթադրյալ իրավիճակների մասին, որոնք, հուսով ենք, երբեք առաջ չեն գա»։
Մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը, դեսպանն ընդգծել է, որ ԻԻՀ պաշտոնյաները բազմիցս արտահայտել են իրենց տեսակետները տարածաշրջանային խնդիրների լուծման եղանակի վերաբերյալ:
«Իրանի դիրքորոշումը հստակ է, այն է՝ տարածաշրջանի երկրների միջև հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, մյուս երկրները նույնպես հնարավորություն ունեն աջակցելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը։ Մեր շեշտադրումն այն է, որ հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ երկխոսության ու բանակցությունների հիման վրա»,-նշել է դեսպանը։
Ամբողջական հարցազրույցը՝ հետևյալ հղմամբ։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից