Հնարավոր ամեն բան պետք է արվի Դադիվանքում հայկական ներկայությունը պահպանելու համար. Տեր Անդրեաս քահանա
Դադիվանքի գլխին շարունակում է կախված մնալ վտանգը: Արցախի թեմում՝ Բաքվից պաշտոնական մակարդակով հնչած հայտարարությունները, պատահական չեն համարում: Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել իր հավակնությունները՝ քանդել կամ իրեն վերագրել հայկական կոթողները: Դադիվանքի թեմայով սկսված տեղեկատվական արշավը հուշում է, որ այս թեմայով խմորումներ կան: Այս պահին հստակն այն է, որ Դադիվանքում իրենց ծառայությունն են շարունակում հայ հոգևորականները: Համալիրի հարևանությամբ էլ՝ իրենց առաքելությունն են շարունակում ռուս խաղաղապահները:
ՀԱԵ Արցախի թեմի հոգևորական Տեր Անդրեաս քահանա Թավադյանի խոսքով, հնարավոր ամեն բան պետք է արվի Դադիվանքում հայկական ներկայությունը պահպանելու համար։
«Մենք պետք է շարունանենք եր ծառայությունն այնտեղ, ռուսն էլ պետք է շարունակի իր առաքելությունն այնտեղ, որովհետև ըստ խոստման, համաձայնության, վանքը պետք է պահպանել, պահել։
Աստված մի արասցե, եթե թողնվի Դադիվանքը, ապա նույն ճակատագրին պետք է արժանանա, ինչպիս մեր Արևմտյան Հայաստանի եկեղեցիները, այսօր Հադրութի եկեղեցիները, մնացած այն բոլոր վանքերն ու եկեղեցիները, որոնք մնացել են Ադրբեջանի տիրապտության տակ»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության «Օր» լրտավականի հետ զրույցում ասել է Տեր Անդրեաս քահանան։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից