Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտեն Արարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄ Իրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով Մեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել է Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ Բաղայի Այս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահել Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը Հիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը Հիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար Մակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համար

Ինչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներԾեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոնԻրավապահները պետք է ձեռնպահ մնան երեխաների ներկայությամբ ձերբակալություններից․ ՄԻՊՀաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել էՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիրԻրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքինԳորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմերՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 25.03.2026United Airlines-ի ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսովԱրուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ումՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանըԿդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի որոշ հասցեների գազամատակարարումըՆավթի շուկայում կասկածելի ակտիվություն է գրանցվելՌուսաստանի հարյուրավոր հարվածներից հրդեհվել է Լվովի պատմական վանքերից մեկը Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքումՀայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգողԿամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՑանկում 1700 կամուրջ է. հաստատվել է կամուրջների հիմնանորոգմանՈւրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունըԻրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ը
Քաղաքականություն

ՊՆ օրինագծի շուրջ

1. ՊՆ ներկայացրած՝ ակադեմիական տարկետման վերացման դրույթի եւ հայրենական գիտության հակադրման թեզը համարում ենք արհեստական։ Դժվար է տեսնել որեւէ ուղղակի կապ՝ զորակոչի եւ գիտության վտանգման միջեւ։ Մեծ հաշվով՝ նախորդ տարիների ընթացքում պետպատվերի տեղերի նվազեցմամբ (տարկետման հնարավորության պակասեցմամբ) այս հարցը գրեթե դուրս էր եկել օրակարգից ։ 

Գիտության առաջընթացին խոչընդոտող իրական խնդիրները գտնվում են այլ հարթությունում։ Կարելի է անգամ ասել, որ այսօր ՊՆ ներկայացրած օրինագիծն ուղղված է ոչ այնքան մարտունակության բարձրացմանը կամ երկրի անվտանգության ապահովմանը, այլ՝ արդարության հաստատմանը եւ անուղղակիորեն, կրթական համակարգի առողջացմանը։ Ի վերջո, Սահմանադրության համապատասխան հոդվածն ասում է. յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը։ Այս առումով՝ օրենքը պետք է ոչ թե պարզապես տեխնիկապես փակի ծառայությունից խուսափելու խողովակները, այլ հարցին մոտենա ավելի լայն, պոզիտիվ լուծման տեսանկյունից՝ ստեղծի պայմաններ, որ ցանկացած քաղաքացի գտնի երկրին իր ծառայությունն իրականացնելու եղանակը՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկությունների եւ բանակի/պետության պահանջների ադեկվատ հատման գծում։

2. Հարցի պարզունակացումը՝ ՊՆ ու գիտական-կրթական շրջանակների հակադրումը վտանգավոր է, քանի որ չի տանում օրինագծի եւ բարձրացվող հարցերի շուրջ առողջ, կառուցողական քննարկման։

3. ՊՆ-ն այս պահին կարծես թե գնում է փոփոխությունների եւ նոր մոտեցումների ճանապարհով։ Բոլորին (եւ առաջին հերթին՝ գիտական շրջանակներին) ձեռնտու կլինի, որ սա դառնա ոչ թե հակադրման, այլ՝ տարբեր ոլորտներում համաչափ եւ երկար սպասված փոփոխությունների փուլի սկիզբը։ Վաղուց ժամանակն է՝ ձեռնարկել Հայաստանի գիտական-կրթական համակարգի խորքային բարեփոխումները՝ առանց ձեւականությունների, ներգրավելով բոլոր հնարավոր շահառուներին, չվախենալով սկզբնական շրջանում հնարավոր դժգոհություններից եւ թյուրըմբռնումից։

4. Ակադեմիական գիտության, բուհական գիտության համակարգերն ունեն հիմնավոր բարեփոխումների անհրաժեշտություն։ Եթե մենք իսկապես մտահոգ ենք հայաստանյան գիտության որակով եւ հեռանկարով, ապա ժամանակն է՝ առանց վախենալու անդրադառնալ գիտական համակարգի շրջադարձային բարեփոխման խնդիրներին։ Ակադեմիական համակարգն այս վիճակով իրեն սպառել է։ Պետք է եւ հնարավոր է գտնել առողջացման, նորացման բանաձեւեր՝ առանց սոցիալական եւ բարոյական վնասների, միաժամանակ՝ հօգուտ գիտության եւ առողջ գիտական շրջանակների։

5. Բուհական գիտության համակարգը չի կայանում կամ ընթացքը շատ դանդաղ է։ Բուհերը միայն ընդունելության քննությունները, տարկետման իրավունքը, շենքերը եւ պակասող ուսանողները չեն։ Բուհերն ունեն գիտական կենտրոններ դառնալու խնդիր. բնական ընտրությամբ կենսունակ կմնան այն բուհերը, որոնք կգնան ժամանակակից աշխարհի ընթացքին համահունչ։

6. Այլընտրանքային նախագծեր խումբն առաջարկում է իշխանություններին, գիտական եւ կրթական հանրությանը՝ սկսել խորքային քննարկումներ՝ Հայաստանում գիտական միջավայրի բարելավման ուղղությամբ։ Սա կարող է համարվել ապրիլից ձեւավորվելիք նոր իշխանության օրակարգային առաջնահերթություններից մեկը։

7. Պն-ի սկսած՝ փոփոխություններին միտված քայլերը, այդ թվում՝ նոր ծրագրերը՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ», հաջողություն կբերեն պետությանը միայն այն դեպքում, եթե մյուս ոլորտների փոփոխությունները, եւ առաջին հերթին՝ գիտակրթական եւ սոցիալական համակարգի, ընթանան համահունչ քայլերով։

8. Առավելագույն օբյեկտիվություն ապահովելու նպատակով՝ մենք առաջարկում ենք ուսումնասիրել նախորդ երկար տարիների ընթացքում ասպիրանտուրաների ճանապարհ անցած երիտասարդ գիտնականների գիտական թեզերի թեմաները եւ բովանդակությունը։ Շատ մեծ է հավանականությունը, որ դրանց մի զգալի մասը չունեն գիտական արժեք, մրցունակ չեն միջազգային գիտության շուկայում եւ չունեն որեւէ օգտակարություն մեր պետության համար։ Մենք առաջարկում ենք՝ մոտ ապագայում լիովին վերանայել գիտական կոչումների եւ աստիճանների՝ Խորհրդային Միությունից մեզ մնացած համակարգը։

9. Գալով 18 տարեկաններին. այդ տարիքում գործնականում հնարավոր չէ որոշել՝ ո՞վ է ուզում կամ ո՞վ է կարող զբաղվել գիտությամբ, եւ ով՝ ոչ։ Ծառայության երկու տարին բանակը պետք է օգտագործի նաեւ՝ աշխատելու համար ապագա ուսանողների հետ՝ ընթացքում նրանց չկտրելով աշխարհում ընթացող գործընթացներից, որոնք կարող են հետագայում օգնել նրանց՝ բուհի ընտրության եւ մասնագիտական կողմնորոշման հարցում։ Հակառակը, այդ երկու տարուց հետո երիտասարդը պետք է ավելի հասուն եւ կողմնորոշված լինի՝ իր ունակությունների, ցանկությունների, մասնագիտական կողմնորոշման հարցում։ Բանակը սրանով ձեռք է բերում նոր առաքելություն՝ պատրաստել ապագա մասնագետ, ուսանող, քաղաքացի։ Բայց բանակը սա լիարժեք կարող է անել միայն՝ գիտակրթական համայնքը որպես գործընկեր ունենալով։ Մտածենք սրա շուրջ, գտնենք համագործակցության օպտիմալ բանաձեւ, այլ ոչ՝ գնանք արհեստական հակադրության։

10. Տրամաբանորեն՝ ՊՆ պետք է կարիք ունենա երիտասարդ գիտնականների, եւ հնարավորություն ստեղծի գիտական առաջընթացի համար՝ հենց բանակի շրջանակներում։ Ենթադրվում է, որ բանակին պետք են լինելու ոչ միայն հիմնարար գիտությունների մասնագետներ , այլեւ՝ հումանիտար, օրինակ՝ թուրքերենի, պարսկերենի, քրդերենի եւ այլ օտար լեզուների իմացությամբ երիտասարդներ, հոգեբաններ եւ այլն։ Այստեղ անելիք ունի ՊՆ-ն՝ թե՛ համապատասխան դաշտի ստեղծման ուղղությամբ, թե՛ գիտակրթական համայնքի հետ աշխատանքային խողովակների կատարելագործման ուղղությամբ։

11. Որքան էլ տարօրինակ է՝ տարկետման հարցի շուրջ դեռեւս իրենց կարծիքը չեն հայտնել ստեղծագործական բուհերի ներկայացուցիչները։ Տարօրինակ է, քանի որ հենց այստեղ կարող են ծագել խնդիրներ։ Կա օբյեկտիվ վտանգ, որ, 18 տարեկանից ծառայության ուղարկելով, մենք կարող ենք վտանգել երաժիշտ կատարողների որակները կամ գուցե ապագան։ Նույն մտավախությունը մշտապես կա մարզիկների հեռանկարի շուրջ։ Այստեղ թերեւս կա պարզաբանումների եւ շտկումների անհրաժեշտություն։

12. «Այլընտրանքային նախագծեր խումբը» խիստ անցանկալի է համարում ՊՆ-ի եւ քաղաքացիական որեւէ համակարգի արհեստական հակադրման գործընթացը։ Իրավիճակը մեր տարածաշրջանում այնպիսին է, որ բանակը բնականորեն դարձել է մեր կյանքի մի մասը, մեր չոր իրականությունը։ Բանակը չի կարող դիտվել որպես առանձին միջավայր եւ առավել եւս՝ որպես հակադրման սուբյեկտ։ Բանակը մենք բոլորս ենք։ Մենք համոզված ենք, որ բանակի բարեփոխումները չեն կարող եւ չպետք է կանգ առնեն այս օրինագծերով։ Կան շատ այլ հարցեր, որոնք ունեն խորքային քննարկման եւ գրագետ լուծման անհրաժեշտություն։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»