ԱԺ ընդդիմությունն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայող Արտյոմ Պողոսյանի հիշատակը
Ազգային ժողովի արտահերթ նիստի սկզբում, այսօր՝ ապրիլի 25-ին, մինչ օրակարգին անցնելը` ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Վարման կարգով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այսօր երկու օր առաջ դավադիր թշնամու գնդակից զոհված Արտյոմ Պողոսյանի հուղարկավորության օրն է, առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակը», - նշեց Մինասյանը։
Հիշեցնենք՝ Արտյոմ Արսենի Պողոսյանը զոհվել էր ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...