Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելի կողմից Հարավային Պարսի թիրախավորումը չի համաձայնեցվել Վաշինգտոնի հետ. Թրամփ Լիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖ Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել է Սահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերին Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ Իսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետ Կիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններին Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Իսրայելի կողմից Հարավային Պարսի թիրախավորումը չի համաձայնեցվել Վաշինգտոնի հետ. ԹրամփԼիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչՄարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖՀայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել էՍահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերինԷնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ ՉելսիիցՌոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններիցԷապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններԻսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետԿիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններինՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի ՀայաստանՎաշինգտոնի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծել. ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցՀայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Միլանում կայանալիք դեղագործական ցուցահանդեսինՍաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկելՄերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումներըԲջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանըՓաշինյանը ցավակցել է Կոբախիձեին Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբՍա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էրՓաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինիՄայր Աթոռը՝ Իլիա Բ-ի հուղարկավորությանն իր մասնակցության մասինԳերմանացի մարզիկը Հայաստանում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդԲացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքԵրկու օլիգարխն էլ ընդամենը բավականին թույլ կառավարիչներ ենՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակովՄերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում էԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. ՓաշինյանԵՄ-ն հրաժարվել է Ուկրաինային տրամադրված վարկի համար Հունգարիային դատի տալու գաղափարիցԱռողջապահությանը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիաԱրցախից տեղահանված ավելի քան 34,5 հազար անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներինՍևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասում քանդվել է 83 շենք-շինություն. ՎարդապետյանՀայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնիՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողություն` ՄասկատումՕրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածքՀրդեհի ահազանգ Տիչինայի փողոցումԱԺ նախագահը հայտարարություն է տարածել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումի վերաբերյալԱրմինե Օհանյանին առնչվող քրեական վարույթը նախատեսվում է կարճելՀորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց էԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ իրենց ռազմական արշավի հնարավոր հաջորդ քայլերինՌուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ խմբի աշխատանքն ընդհատվել է. ՊեսկովԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայ-թուրքմենական հարաբերությունները գտնվում են կայուն հավասարակշռության վիճակում․ ՀՀ դեսպանՀակակոռուպցիոն դատարանի վճռով ՀՀ-ին վերադարձված 7000 քմ հողամասը կտրամադրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ինՍաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մյուս երկրներն ունակ են պատասխանելու Իրանի գրոհներինՍտեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածքՊարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել
Հայաստան

Արայիկ Հարությունյանը Փաշինյանից հրահանգի դեպքում կգնա Ադրբեջանի հետ ինտեգրացիոն գործընթաց սկսելու. Մետաքսե Հակոբյան

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Արցախի անվտանգության երաշխավոր երկրի վարչապետը լինելու խոստում տված Նիկոլ Փաշինյանը, հրաժարվելով իր իսկ ընդունած Կառավարության ծրագրում ամրագրված առանցքային դրույթներից՝ ապրիլի 18-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ապա հավելեց.

«Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով՝ որպես Հայաստանի Հանրապետություն»։

Փաշինյանի այս հայտարարությունից հետո Արցախի խորհրդարանի բոլոր՝ 5 խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ դատապարտելով Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հայտարարությունը: Դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ Արցախից արվող հայտարարությունները հատում են իր համբերությունը։

«Նրանց թվում է, թե իրենց տրված է մեզ քննադատելու սրբազան իրավունք: Էդ դերակատարումն աշխատում էր այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքական թատերաբեմում կային Արցախից եկած հյուրախաղերով հանդես եկած գործիչներ առաջին պլանում. էդպիսի գործիչներ հիմա չկան, ո՞ւմ համար եք անում»,- դիմելով Արցախում ապրող մեր հայրենակիցներին՝ ասաց ՔՊ-ական պատգամավորը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարություններից նյարդայնանալու պատճառների մասին, հայտարարությանը միացած «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ընդգծեց. նյարդայնացող այս մարդիկ պատահական չեն ընտրվել. նրանք բոլորն ունեն մեկ ընդհանրություն, այն է՝ ատելություն առ Արցախ։

«Ավելի վաղ ևս Արսենյան Գուրգենն ասում էր, որ պետք է 120 հազար արցախցու զոհել, որ փրկեն 3 միլիոնին, մինչդեռ ամեն մի գիտակից հայ հասկանում է՝ 120 հազար հային զոհելով՝ 3 միլիոնը չի փրկվելու։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ են Արցախից նման հայտարարություններ արվում, ապա դրա պատճառն այն է, որ 2018 թվականից սկսած Արսենյան Գուրգենն ու նրա ղեկավարն իր թիմով Արցախը վերածել են մանրադրամի։

Արցախն օգտագործվել է Հայաստանի ՔՊ-ական խմբակի կողմից, որպեսզի հնարավորինս քիչ ցավոտ դարձնեն Հայաստանի մասնատման գործընթացը՝ գործարքի գնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Փաշինյանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչի դիմաց ընդամենը ակնկալում է Ադրբեջանից, որ վերջինս նույնը կանի Հայաստանի 29.800 քառակուսի կմ-ի վերաբերյալ։ Սրանից հետևում է, որ Հայաստանում՝ այդ 8 գյուղերում ապրողներին վաղը Փաշինյանը հանձնելու է Ադրբեջանին և վտանգելու Սյունիքը՝ անգամ Արցախը հանձնելուց հետո, հետևապես՝ այդ թիմը՝ փաշինյաննիկոլներն ու արսենյանգուրգենները, կործանում են նաև Հայաստանը»,- ասաց Հակոբյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ դրանից դրդված՝ Արցախի ընդդիմադիր ուժերը մշակել և պատրատվում են իրականացնել քայլեր՝ Արցախի ներսում ինտրիգներ ստեղծող և հումանիտար խնդիրների լուծման իմիտացիայով զբաղված Արցախի իշխանության ղեկավարի հեռացմանը հասնելու համար։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ մինչ այդ Արայիկ Հարությունյանը նախաձեռնի Ադրբեջանի հետ ինտեգրացիոն գործընթաց, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց.

«Իր կամքով, ենթադրում եմ, որ չի անի նման բան, բայց եթե Հայաստանից իջնի նման հրաման, կասկածում եմ, որ կհակառակվի դրան, որովհետև Արայիկ Հարությունյանը կատարում է Հայաստանի իշխանության բոլոր հրահանգները»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։