Իրանը 13.3 տոկոսով կզեղչի գազի գինը Թուրքիայի համար
Իրանի Իսլամական Հանրապետությունից Թուրքիա արտահանվող բնական գազն այսուհետև կմատակարարվի 13.3 տոկոս զեղչով:
Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Milliyet»–ին հղումով։
Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել Իրանի նավթի փոխնախարարը։
Նշյալ զեղչն Իրանը Թուրքիայի համար կատարել է մի քանի օր առաջ միջազգային արբիտրաժային դատարանի որոշման հիման վրա: Դատարանն Իրանին պարտավորեցրել է ոչ միայն 10-15 տոկոսի չափով զեղչել բնական գազի գինը Թուրքիայի համար, այլ նաև Թուրքիային վճարել 1.9 մլրդ դոլար փոխհատուցում:
Աղբյուրը հիշեցնում է՝ պաշտոնական Թեհրանը և Անկարան իրանական գազի զեղչի հարցը նախ փորձեցին իրար միջև լուծել, սակայն հաջողության չհասնելով՝ Թուրքիան իրանական գազի գնի բարձր լինելու պատճառով 2012թ. դիմեց միջազգային արբիտրաժային դատարան:
Իրանը Ռուսաստանի Դաշնությունից հետո Թուրքիային բնական գազ վաճառող երկրորդ երկիրն է։
7or.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են