Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը
Ադրբեջանի 2018 թվականի պետբյուջեով նախատեսված պաշտպանության եւ դատարանների ու իրավապահ մարմինների ծախսերը, ազգային անվտանգության ապահովումը կկազմեն 4 մլրդ 68,3 մլն մանաթ, ինչը 5,2 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով Ֆինանսների նախարարությանը:
«2018 թ. պետական բյուջեում պաշտպանական ծախսերի, ազգային անվտանգության ապահովման, Ադրբեջանի դատական եւ իրավապահ մարմինների ծախսերի տեսակարար կշիռը կկազմի 19,5 տոկոս: Ընդհանուր առմամբ, այդ հոդվածներով ծախսերը կկազմեն 4 մլրդ 68,3 մլն մանաթ (ընթացիկ փոխարժեքով` մոտ 2,4 մլրդ դոլար)` 5, 2 տոկոս աճով», - նշված է Ֆինանսների նախարարության բյուջետային նյութերում:
2018 թվականի Ադրբեջանի բյուջեով ազգային անվտանգության ամրապնդման եւ պաշտպանության ծախսերը կկազմեն 2 մլրդ 738,7 մլն մանաթ (ընթացիկ փոխարժեքով մոտ 1,6 մլրդ դոլար), ինչը 3,7 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ