Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխարհի բնակչության գրեթե կեսը խաղեր է խաղում
DFC Intelligence վերլուծական ընկերության ուսումնասիրության համաձայն՝ տեսախաղերի համաշխարհային լսարանը հասել է 3,7 միլիարդի, հայտնում է Games Industry պորտալը։
Նշվում է, որ 3,7 միլիարդ մարդ այս կամ այն կերպ տեսախաղեր է խաղում տարբեր հարթակներում՝ ԱՀ-ով, կոնսոլներով կամ բջջային սարքերով։ Եվ, չնայած այն հանգամանքին, որ աշխարհի բնակչության գրեթե կեսը տեսախաղեր է խաղում, վերլուծաբաններն այս թվի միայն 10 տոկոսին են անվանում «իսկական» խաղացողներ։ Այդպիսի գեյմերները ընդամենը մոտ 300 միլիոն են։ Ըստ DFC Intelligence-ի՝ հենց նրանք են կողմնորոշում խաղեր մշակողներին եւ խաղային համակարգեր արտադրողներին։
DFC Intelligence-ը կարծում է, որ մշակողների համար գլխավոր խնդիրը սմարթֆոնների օգտատերերին ավելի լուրջ եւ հզոր խաղային սարքավորումներով հետաքրքրելն է։
Վերլուծաբանները կանխատեսում են նաեւ, որ ապագայում գեյմերների թիվը կշարունակի աճել։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ