Կենսաբանները պարզել են, որ օձերը կարող են անվաձեւ տեղաշարժվել
Կենսաբանները հայտնաբերել են վտանգից խուսափելու յուրահատուկ միջոց, որից օգտվում են Pseudorabdion longiceps-երը, որոնք ապրում են Հարավարեւելյան Ասիայի անտառներում: Նրանք մի շարք ցատկեր են կատարում՝ արագ թաքնվելով տեսադաշտից։
Առաջին անգամ նման վարքագիծը նկատվել է մի քանի տարի առաջ, սակայն գիտնականները չեն կարողացել դա ֆիքսել տեսանյութում։ Վերջերս կենսաբաններին հաջողվել է կրկին նկատել օձի անսովոր տեղաշարժը, գրում է Biotropica-ն։
Սողունը ծռվել է՝ մարմնի առջեւի մասը գետնից վեր բարձրացնելով, ապա պոչով կտրուկ հետ է քաշվել եւ կատարել շրջադարձ օդում։
Նման «անվային վազքը» թույլ է տվել օձին շատ ավելի արագ շարժվել. մոտ մեկուկես մետր տարածությունը նա հաղթահարել է ընդամենը հինգ վայրկյանում: Նրանք, հավանաբար, դիմում են այս ունակությանը միայն ծայրահեղ դեպքերում, երբ չափից շատ են վախենում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...