Ալեն Սիմոնյանի դեմ գործընթաց է սկսվել. Կոնջորյանն է հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած նախօրեին ՔՊ վարչության նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքն ու բարքը քննարկման առարկա չի դարձել, բնականաբար, խոսք չի գնացել նաեւ Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին, որի վերաբերյալ կոչով էր հանդես եկել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն ՔՊ խմբակցության մի թեւը որոշել է ԱԺ նախագահի դեմ գործընթաց գեներացնել, որը կյանքի են կոչում ինչպես ֆեյսբուքյան ստատուսների ու ֆեյքերի միջոցով, այնպես էլ՝ հրապարակային հարցազրույցներով։
Դիցուք, տերպետրոսյանական շրջանի գործիչ Վիգեն Խաչատրյանը հայտարարել է, թե արժե ԱԺ նախագահի հարցը քննարկել, Անդրանիկ Քոչարյանն էլ գրեթե նույնն է կրկնել․ «Տեր-Պետրոսյանը տեսակետ է ասել։ Հարգելով Տեր-Պետրոսյանի տեսակետը՝ այնուամենայնիվ, դա ուսումնասիրման կարիք ունի։ Դա պետք է քննության առարկա լինի»։
Մեր տեղեկություններով, Ալեն Սիմոնյանի դեմ գործընթացն իր ձեռքն է վերցրել եւ փորձում է առաջ մղել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որին հենց Ալեն Սիմոնյանն է հեղափոխությունից հետո բերել ՔՊ։ Ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ օձը տաքացնողին է կծում։ ՔՊ մեր աղբյուրներն ասում են, որ Կոնջորյանն ինքն է հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Քեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստես
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում