Մեկնարկում է COP17 մեդիա դպրոցը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Եվրոպական միության և ԳԴՀ շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) աջակցությամբ հայտարարում են ուսումնական հատուկ ծրագիր՝ հայաստանյան լրագրողների և խմբագիրների համար, որոնք պատրաստվում են լուսաբանել COP17 համաժողովը և ցանկանում են խորացնել գիտելիքները կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և բնապահպանական քաղաքականության թեմաներով:
Կենսաբազմազանության պահպանության գլոբալ զարգացումներից մինչև կլիմայական օրակարգ ու տարածաշրջանային մարտահրավերներ՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Կունմինգ-Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի համատեքստում գիտնականների և ոլորտի առաջատար փորձագետների հետ քննարկումներ, մեդիա այցեր, էկոարշավներ, ինչպես նաև COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների էքսկլյուզիվ մանրամասներ՝ ներառյալ պատվիրակությունների կազմը, արարողակարգային առանձնահատկությունները և լրագրողների աշխատանքի կազմակերպումը՝ ընդգրկված կլինեն հայաստանյան լրագրողների համար նախատեսված եռամսյա հատուկ ծրագրում, որը կմեկնարկի ապրիլի սկզբին։
Ծրագրի տևողությունը 3 ամիս է, դասերը կկազմակերպվեն երկու փուլով հիբրիդային՝ առկա և առցանց ձևաչափով՝
1-ին փուլը՝ 10 ապրիլ (բացում) – 10 մայիս, 2026 թ.
2-րդ փուլը՝ 15 հունիս – 30 հուլիս, 2026թ.:
Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան վկայական, իսկ լավագույն մասնակիցները կստանան հավաստագրման աջակցություն՝ աշխատելու միջոցառման երկու գոտիներում։
Դպրոցի շրջանավարտներից մի քանիսին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հնարավորություն կընձեռի հետագայոմ մասնակցելու նաև Հայաստանից դուրս բնապահպանական միջազգային այլ միջոցառումների։
Հատուկ մրցանակներ
2026-ի Թվապատում լրագրողական մրցույթը դպրոցի մասնակիցների համար կսահմանի հատուկ անվանակարգ՝ կլիմայի և կենսաբազմազանության թեմաների լավագույն լուսաբանումները խրախուսելու համար, ինչպես նաև կշնորհվեն հատուկ մրցանակներ։
Դիմել կարող են լրագրողներ և խմբագիրներ Հայաստանից, ովքեր հետաքրքրված են բնապահպանական թեմաներով, պատրաստ են մասնակցել դասընթացների առնվազն 80%-ին և ունեն անգլերենի իմացության աշխատանքային մակարդակ։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը:
Դիմելու վերջաժամկետը ապրիլի 7-ն է:
Դպրոցը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին, [email protected], 010583620»- նշվում է հաղորդագրությունում:


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են