Մշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզ
Թվային տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում երեխաների առցանց անվտանգության ապահովումը շարունակում է մնալ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Այսօր կլոր սեղան-քննարկման ձևաչափով հանդիպում եմ ունեցել կապի օպերատորների ղեկավար կազմի, Իզմիրլյան հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ։
Հաշվի առնելով խնդրի միջգերատեսչական բնույթը՝ մենք արդեն իսկ սերտ համագործակցություն ենք նախաձեռնել պետական կառույցների և միջազգային գործընկերների հետ։ Այս պահին ձևավորված փորձագիտական խումբն իրականացնում է հետազոտություն, որի արդյունքում կներկայացվի գործողությունների հստակ ճանապարհային քարտեզ։ Մեր մշակած առաջարկները ներառելու են լուծումների լայն շրջանակ՝ սկսած իրազեկման մեթոդներից մինչև տեխնիկական և օրենսդրական այնպիսի կարգավորումներ, որոնք կբարձրացնեն երեխաների պաշտպանվածության մակարդակը։
Քննարկման ընթացքում կարևորել եմ կապի օպերատորների առանցքային դերը՝ որպես տեխնոլոգիական լուծումների ներդրման հարցում պետության առանցքային գործընկերների։ Միաժամանակ կարևորում ենք միջազգային առաջատար փորձի տեղայնացումը՝ լավագույն գործիքները Հայաստանում հասանելի դարձնելու նպատակով։
Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները և համատեղ աշխատանքն այս ուղղությամբ»,-նշել է նա։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է