Շվեդ գիտնականները մարտկոցներ են ստեղծել փայտից, կոկոսից և կիտրոնից
Շվեդ գիտնականները մարտկոց են ստեղծել էկոլոգիապես մաքուր նյութերից՝ փայտից, կոկոսից և կիտրոնից։ Կախված արտաքին պայմաններից՝ այն կարողանում է պահպանել թե՛ ջերմությունը, թե՛ զովությունը։
Սարքը ստեղծելու համար փայտի ստրուկտուրան լցոնում են ցիտրուսայինների և կոկոսի հիմք ունեցող մոլեկուլներով։ Դրանք վերածվում են պոլիմերի, որը թույլ է տալիս կուտակել և արտազատել էներգիա։ «Գաղափարն այն է, որ կոկոսի մոլեկուլները կարող են փոխվել պինդ վիճակից հեղուկ վիճակի՝ կլանելով էներգիա, կամ հեղուկ վիճակից վերածվել պինդ վիճակի՝ արտազատելով էներգիա», - պարզաբանել են գիտնականները։
Հետազոտողներն ասում են, որ մարտկոցը կարող է լիցքավորվել արևի լույսի կամ ջերմության ցանկացած այլ աղբյուրի միջոցով: Սարքը թույլ է տալիս կարգավորել ջերմաստիճանը 24 ° C-ի ցուցանիշի շուրջ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ