Ո՞վ և ե՞րբ է արել աշխարհում առաջին բջջային հեռախոսազանգը
Ուղիղ 50 տարի առաջ այս օրը՝ 1973 թ․ ապրիլի 3-ին, աշխարհում առաջին անգամ հեռախոսազանգ է կատարվել բջջային հեռախոսով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Առաջին հեռախոսազանգն արել է Motorola ընկերության ինժեներ Մարտին Կուպերը, որին նաև անվանում են «բջջային հեռախոսի հայր»։ Նա զանգահարել է մրցակից AT&T Bell Laboratories ընկերության աշխատակից Ջոել Էնջելին, որպեսզի նրան տեղեկացնի, որ օգտագործում է «անձնական, ձեռքում տեղավորվող, շարժական հեռախոս»:
«Եվ ես ասացի՝ Ջոել, սա Մարտին Կուպերն է... Ես քեզ հետ խոսում եմ ձեռքի բջջային հեռախոսով։ Բայց իսկական բջջային հեռախոս՝ անձնական, շարժական, ձեռքի։ Գծի մյուս ծայրում լռություն էր։ Կարծում եմ՝ նա ատամներն էր կրճտացնում»,- պատմել է Կուպերը։
Սարքը, որից զանգել էր Կուպերը, Motorola DynaTAC հեռախոսն էր, որը կշռում էր գրեթե 800 գրամ և ուներ 33 սմ երկարություն։ Հեռախոսն ամբողջությամբ լիցքավորելու համար պահանջվում էր 10 ժամ։
«Այդ հեռախոսը մոտ մեկ կիլոգրամ էր կշռում ․․․ իսկ խոսելու ռեժիմում մարտկոցն աշխատում էր մոտ 25 րոպե։ Դա խնդիր չէր: Այդ հեռախոսը այնքան ծանր էր, որ չէիր էլ կարող պահել այն 25 րոպե»,- ասել է Կուպերը։
Այդ ժամանակ SMS հաղորդագրությունների մասին դեռ խոսք չկար՝ հեռախոսը կարող էր միայն զանգեր կատարել և զանգեր ստանալ:
Մարտին Կուպերի կիրառած հեռախոսի կոմերցիոն տարբերակը՝ Motorola Dynatac 8000X-ը, թողարկվել է 1983 թ․ պատմական զանգից 10 տարի անց։ Motorola Dynatac 8000X-ն այդ ժամանակ ԱՄՆ-ում վաճառվում էր 3995 դոլարով։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է