Պապիկյանի բնակարանի ձեռքբերման հարցով քրեական վարույթ չի նախաձեռնվել հիմքերի բացակայության պատճառով
Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից բնակարանի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հիմքերի բացակայության պատճառով։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Փետրվարի 28-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝ գրելով, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում հիփոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել, որի համար վճարել է 168 հազար դոլար, սակայն բնակարանի իրական արժեքը 412 հազար դոլար է։ Դրան հաջորդեց ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը, որ ուսումնասիրում են հրապարակումը։
«Արմենպրես»-ը գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել՝ ճշտելու, թե ինչ է պարզվել ուսումնասիրության արդյունքում, որին ի պատասխան՝ Դատախազությունից տվել են հետևյալ պատասխանը․
«Դատախազությունը «Սուրեն Պապիկյանը 168.000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե» վերտառությամբ հրապարակումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, գնահատելով հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, 22.03.2023 թվականին վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմել, քանի որ հրապարակմամբ մատնանշված հանգամանքներով չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Քննիչն այդ մասին գրավոր տեղեկացրել է հսկող դատախազին: Հսկող դատախազը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում, հաստատել է քրեական վարույթ չնախաձեռնելու իրավաչափությունը և վարույթի նյութերը վերադարձրել է քննիչին»։


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Քեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստես
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում