Գիտնականները պարսկական արմատներ են հայտնաբերել սուահիլի քաղաքակրթության միջնադարյան արիստոկրատների մեջ
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մոտ հազար տարի առաջ սուահիլի կանայք Արեւելյան Աֆրիկայում հանդիպել են նոր տեսակի երկրպագուների՝ պարսկաստանցի տղամարդկանց հետ։
Հետազոտողներն ուսումնասիրել են 80 արիստոկրատների ԴՆԹ-ն վեց միջնադարյան եւ վաղ ժամանակակից քաղաքներում Սուահիլիի մոտ, հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
Միջազգաիյն կապերը, ըստ հետազոտողների, տեղի են ունեցել այն ժամանակ, երբ իսլամը տարածվել է սուահիլիների շրջանում։
Սուահիլի արիստոկրատները, ըստ հետազոտողների, պարսիկների հետնորդներն են, որոնք ամուսնացել են աֆրիկացի կանանց հետ հարյուրամյակներ առաջ։
Սուահիլի քաղաքակրթությունը հազարամյակներ գոյություն է ունեցել Արեւելյան Աֆրիկայում, նրանք այստեղ կարեւոր դեր են խաղացել առեւտևրային ճանապարհներին, որոնք միավորել են Աֆրիկան, Արաբիան, Պարսկաստանը, Հնդկաստանը, Հարավարեւելյան Ասիան եւ Չինաստանը։ Սուահիլի ժողովուրդը իսլամ է ընդունել ավելի քան 1000 տարի առաջ։ Սուահիլին հետագայում «կլանվել» է ժամանակակից Սոմալիի, Քենիայի, Տանզանիայի, Մոզամբիկի եւ Մադագասկարի կողմից։
Գիտնականները բանավեճեր են ունեցել սուահիլի լեզվի եւ մշակույթի շուրջ։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ նրանց մշակույթի եւ լեզվի վրա ազդել է կապը Պարսկաստանի եւ Արաբիայի հետ։
Ուսումնասիրելով միջնադարյան սուահիլի ժողովրդի էլիտայի ԴՆԹ-ն, որոնց մի մասն ապրել է 800 տարի առաջ, գիտնականները հայտնաբերել են, որ արական սեռի նախնիների մեծ մասը ասիական ծագում է ունեցել, հատկապես Պարսկաստանից, այն դեպքում, երբ իգական սեռի նախնիների մեծ մասը եղել է աֆրիկացի։
Պասրիկները հավանաբար իրենց գաղափարները չեն պարտադրել աֆրիկացի կողակիցներին։ Բանավոր եւ հնագիտական վկայությունները վկայում են այն մասին, որ աֆրոասիական այս միությունների հետնորդները խոսել են աֆրիկյան լեզվով, աֆրիկացի կանայք պահպանել են զգալի տնտեսական եւ սոցիալական իշխանություն։ Պարսիկ տղամարդիկ հետեւել են տեղի սովորություններին՝ որպեսզի հնարավորություն ունենան ամուսնանալու ազդեցիկ աֆրիկացի կանանց հետ։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...