Ի՞նչ խնդիր են լուծում անդադար հնարավոր պատերազմից խոսողներն ու գրողները
Նրանք, ովքեր միանշանակ եւ հաստատական տոնով պնդում են, թե առաջիկայում կամ մոտ ժամանակներում նոր պատերազմ է լինելու, մի անգիր արած պատասխան ունեն հարցին, թե ի՞նչ խնդիր եք լուծում այդ մասին անդադար խոսելով եւ գրելով: Նրանք շատ լուրջ դեմք են ընդունում ու ասում՝ բա ժողովրդին չասենք, թե ինչ է սպասվում:
Թվում է ի՞նչ ազնիվ մղումներ, հատկապես, երբ շարունակում են իրենց խոսքը հիմնավորելիս ասել, թե բա էս իշխանությունների վրա հո հույս չենք դնելու:
Դեռ մի կողմ, որ նրանք հաստատ չգիտեն պատերազմ լինելու է, թե չի լինելու, դեռ մի կողմ, որ նրանք չեն ասում, դե պատերազմի մասին խոսում ենք, քանի որ սա լրատվամիջոցների կողմից պահանջարկված թեմ ա է, իսկ մենք էլ հայտնվում ենք հեռուստաէկրաններին, ռադիոեթերներում եւ թերթերի էջերում:
Իսկ երբ հարցնում ես, որ եթե վստահ ես կամ վստահելի տեղեկություններ ունես, որ պատերազմ է լինելու կամ մարտական գործողություն, ապա ինչու չես գնում եւ այդ մասին ասում համապատասխան գերատեսչություններին, ժպտում են իմաստունի միմիկայով եւ ասում՝ սրաքնց հո՞ չեմ ասելու:
Լավ, իսկ եթե ասում ես ժողովրդին, ապա ի՞նչ ակնկալիք ունես, որ ժողովուրդը արագ ձեռք է բերելու հակաօդային պաշտպանության միջոցներ, միջին եւ կարճ հեռահարության հրթիռներ, եւ այլն եւ այլն: Իրո՞ք, որն է ձեր նպատակը:
Ստացվում է, որ բացի եթերում հայտնվելու հնարավորությունից կա եւս մեկ գիտակցված կամ անգիտակից նպատակ՝ վախեցնել ժողովրդին եւ խթանել արտագաղթի առանց այն էլ բարձր տեմպերին: Հիմա ի՞նչ նպատակ է հետապնդում պատերազմի մասին անդադար գրողն ու խոսողը, ո՞ւմ շահերին է ջուր լցնում:
Պատերազմին պետք է պատրաստվել ամեն վայրկյան, բայց լուռ եւ առանց խուճապ տարածելու, առանց այդ մասին խոսելու եւ գրելու: Որքան լավ պատրաստվես պատերազմին, այնքան ավելի ամուր կլինի խաղաղությունը: Ի՞նչ ասենք այս պարզ ճշմարտությունը չհասկացող, այսպես կոչված, փորձագետներին, եթե էսկալացիայի մասին հրապարակային հայտարարություններ է անում նաեւ գործող վարչապետը:
Հեչ լավ ժամանակներում չենք հայտնվել:
Top-News.am


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո