Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, իսկ խաղաղ բանակցությունը հիմնված լինեն Հելսինկյան ակտի սկզբունքների վրա․ Նատալի Լուզո
Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը։ Արդեն 100 օր է՝ Արցախը շրջափակված է, Լաչինի միջանցքով երթևեկությունը խիստ սահմանափակ․ միջանցքով անցնում են միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաները, որոնք փորձում են ինչ-որ առումով մեղմել հասունացող ճգնաժամը։ Ադրբեջանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, թե ինչպես են ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահների մեքենաներն անցնում միջանցքով՝ այդպիսով փորձելով ներկայացնել, թե միջանցքը փակ չէ, սակայն այդ մանիպուլյացիան «չի աշխատում», ինչի վկայությունն են միջանցքն անհապաղ վերաբացելու միջազգային հանրության կոչերը և Արցախում հասունացող հումանիտար աղետի մասին ահազանգերը։
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոյի համար անհասկանալի է, որ միայն Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը և ՌԴ խաղաղապահներին է թույլատրվում օգտագործել Լաչինի միջանցքը, իսկ աշխարհը լուռ հետևում է այդ իրավիճակին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն ձևավորի և պահանջի, որպեսզի ՄԱԿ-ի մարդասիրական բոլոր գործակալությունները մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ։
«Եվրոպական խորհրդարանը երկու զեկույց է ընդունել, մեկը Հայաստանի, մյուսը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Ես համահեղինակել եմ Հայաստանի հետ հարաբերությունների մասին զեկույցը և փոփոխություններ եմ մտցրել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին զեկույցում, որպեսզի դրանք միմյանց չհակասեն։ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հստակ է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի»,- ասում է ԵԽ պատգամավորը։
Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտի և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, սակայն Բաքուն մինչ օրս անտեսում է դատարանի որոշումը՝ շարունակելով փակ պահել միջանցքը։ Հարցին, արդյոք պետք է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն՝ ստիպելու վերջինիս բացել Լաչինի միջանցքը, Նատալի Լուզոն պատասխանեց․
«Երբ որևէ մեկը հարցնում է պատժամիջոցների մասին, նա պետք է վստահ լինի, որ դրանք կարող են ընդունվել։ Ես չգիտեմ՝ արդյոք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատրաստ է դրան։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամուր կապերն արդեն իսկ անցած տարի խանգարել են, որպեսզի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարություն անի։ Սակայն նոր իրողություն կա՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և փաստը, որ Բաքուն մինչ այս պահը անտեսում է այդ որոշումը»։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորը ներկայացրեց նաև իր տեսակետը, թե ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որը կերաշխավորի նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Նրա գնահատմամբ՝ ժամանակն է, որպեսզի վստահության միջոցներ ձեռնարկվեն, ինչպիսիք են բոլոր ռազմագերիների ազատ արձակումը, զինվորականների և քաղաքացիական անձանց մարմինների վերադարձը, անհետ կորածների վերաբերյալ թափանցիկությունը և մշակութային ժառանգության լիարժեք պաշտպանությունը։
Նատալի Լուզոն շեշտում է՝ խաղաղության բանակցությունները պետք է կառուցվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո