Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով
Հայաստան

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

 

2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո կնքված հրադադարը չի պահպանվում, ավելին՝ հրադադարը մի քանի անգամ խախտվել է՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի արևելքում ու հարավ-արևելքում երկրի ինքնիշխան տարածքի բռնազավթման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի զեկույցում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ:

Փաստաթղթում հիշատակվում են Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը, սեպտեմբերյան մարտերի ժամանակ ռազմագերիների խոշտանգումները, 2020 թ.-ին և 2021 թ.-ի սկզբին քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեցների նկատմամբ ոտնձգությունները և արտադատական հաշվեհարդարները: «ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ՝ որպես հուսալի առևտրային գործընկեր և արդար միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործում՝ իր գործողությունները հիմնելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքն առաջ մղելու վրա»,-նշում են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած հակամարտությունն ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասի վրա և է՛լ ավելի է բարդացրել տարածաշրջանի անվտանգային իրավիճակը:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հարաբերությունների կարգավորման՝ Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքներին և դրանց առնչությամբ Հայաստանի արձագանքին: Փաստաթղթում նաև հիշատակվում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թ. դեկտեմբերի 7-ին որոշումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման գործում Ադրբեջանի իշխանությունների ներգրավվածության հետ:

Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մեծապես խոչընդոտել է Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը և ավելի լայն իմաստով ազդում է Եվրոպական կայունության վրա: «Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է 2022 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ թիրախների դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան… դատապարտում է ռազմական ներխուժումները, որոնք 2021 թ.-ի մայիսից ի վեր իրականացվել են չսահմանազատված սահմանով, բոլոր ուժերին կոչ է անում վերադառնալ իրենց ելման դիրքեր, դատապարտում է խաղաղության գործընթացը խաթարող ցանկացած փորձ և բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից», - նշված է զեկույցում:

Եվրոպական խորհրդարանը նաև մտահոգություն է հայտնում Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագրի առնչությամբ, դատապարտում է Բաքվում, այսպես կոչված, «Ռազմավարների զբոսայգու» բացումը, ողջունում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու շուրջ համաձայնագիրը և խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունների միջև երկկողմ շփումները: Միևնույն ժամանակ նշվում է, որ Ադրբեջանի հետ քաղաքական և էներգետիկ ոլորտում գործընկերությունը խորացնելուց առաջ Ադրբեջանը պետք է բարելավի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իրավիճակը, որը «դեռ գնահատվում է շատ բացասական»: Անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանում առկա կոռուպցիային, կանանց դեմ բռնություններին, խոսքի ազատության սահմանափակումներին:

Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ: