Գիտնականները ցրել են առողջության համար գյուղում ապրելու օգտակարության մասին առասպելը
Հյուսթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղաքից դուրս կյանքը կարող է այնքան էլ օգտակար չլինել հոգեկան առողջության համար, ինչպես նախկինում կարծում էին: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Personality ամսագրում։
Աշխատանքի հեղինակները վերլուծել են ԱՄՆ-ի բնակչության վերաբերյալ երկու խոշոր հետազոտությունները, որում հավաքվել էին գյուղական եւ քաղաքային շրջանների բնակիչների մասին տվյալներ։ Այս տվյալները ներառում էին ոչ միայն ժողովրդագրական, այլեւ ամերիկացիների հոգեբանական առողջության վիճակի մասին տեղեկություններ։
Պարզվել է, որ գյուղաբնակները կարող են ավելի անհանգիստ եւ ընկճված լինել, քան քաղաքաբնակները։ Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ գյուղաբնակները գոհ չեն իրենց կյանքից եւ կյանքի մեջ մեծ իմաստ չեն տեսնում, քան քաղաքային բնակավայրերում ապրող մարդիկ:
Գիտնականների կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ քաղաքից դուրս ավելի դժվար է հոգեբանական ծառայությունների հասանելիությունը՝ գիտակ մասնագետների բացակայության պատճառով։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ