Ադրբեջանը կեղծ տեղեկություն տարածելով՝ փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել մարտի 5-ի ահաբեկչական ակտից և Հաագայի դատարանի որոշումից․ ԱԳՆ
ՀՀ ԱԳ հայտարարությունն Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվության վերաբերյալ Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթական հաղորդագրությունը, իբրև թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով և որ իբրև թե նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ անձնակազմի փոխադրում: Պաշտոնապես շեշտում ենք, որ սույն տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է, չունի և չի կարող ունենալ որևէ փաստական հենք և աղերս իրականության հետ։ Նմանօրինակ «աղմկոտ բացահայտումներով» Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել՝
1. Մարտի 5-ին իր զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական ակտից, որին զոհ են գնացել Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ ոստիկանության անձնագրային ծառայության երեք աշխատակիցներ, մեկ աշխատակից վիրավորվել է,
2. Լաչինի միջանցքի առնչությամբ Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն իր կողմից չկատարելու և ի հեճուկս այդ որոշման՝ Լաչինի միջանցքը փակ պահելու փաստից,
3. 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու փաստից:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո