Մարդկանց հասակը վերջին 2000 տարում չի փոխվել. հետազոտություն
Գիտնականները պարզել են, որ մարդկանց հասակը վերջին 2000 տարում գրեթե չի փոխվել։
Միլանի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են քաղաքի 13 տարբեր մասերից վերցված տղամարդկանց եւ կանանց ոսկորներ, որոնք պատկանել են հինգ պատմական դարաշրջաններից մեկին՝ Հռոմի դարաշրջանին (մ.թ. I-V դարեր), վաղ միջնադարին (VI-X դարեր), ուշ միջնադարին (XI-XV դարեր), Նոր ժամանակներին (XVI-XVIII դարեր) եւ արդի ժամանակաշրջանին (XIX-XX դարեր)։
Յուրաքանչյուր խմբում գնահատել են մոտ 100 մարդու ոսկորներ։ Կանանց հասակը տատանվել է 143,2-ից 177,6 սանտիմետրի սահմաններում։ Միջին ցուցանիշը ստացվել է մոտ 157,8 սանտիմետր։ Տղամարդկանց հասակը տատանվել է 152,0-ից 195,4 սանտիմետրի սահմաններում, միջինը՝ 168,5 սանտիմետր։
Համեմատելով պատմական շրջանները՝ գիտնականներն էական փոփոխություններ մարդկանց հասակի հարցում չեն գտել։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ