«Amnesty International»-ն Ադրբեջանից պահանջել է անհապաղ ազատ արձակել Լապշինին
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը անցած շաբաթավերջին տարածած հաղորդագրությամբ դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը և պահանջել անհապաղ ազատ արձակել նրան:
Միջազգային հեղինակավոր կազմակերպությունն ընդգծել է, որ հայտնի բլոգերին Ադրբեջանում սպառնում են խոշտանգումներ, վատ վերաբերմունք և անարդար դատավարություն, և համոզմունք է հայտնում, որ քրեական հետապնդումը նրա դեմ պետք է դադարեցվի: Հաղորդում է «Ազատությունը»:
Նշելով, որ Լապշինը կալանավորվել է Բելառուսում անցած տարվա դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի պահանջով, և որ նրա դեմ ադրբեջանական իշխանությունները գործ են հարուցել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ «պետության դեմ հրապարակային կոչեր» և «սահմանի ապօրինի հատում», 2011 և 2012 թվականներին Լեռնային Ղարաբաղ կատարած այցերի համար, իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է․ - «Amnesty International-ը տեղյակ չէ Լեռնային Ղարաբաղ առանց իրենց թույլտվության այցելելու համար անձանց դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից արված արտահանձնման դիմումների այլ դեպքերի: Այդուհանդերձ, կան բազմաթիվ անհատներ, որոնք այցելել են այդ տարածք առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության և հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»:
Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը համոզմունք է հայտնում, որ բլոգերի արտահանձնումը և նրան առաջադրված մեղադրանքները կապված են առաջին հերթին նրա հրապարակումների հետ:
Amnesty International-ը շեշտում է նաև, որ արտահանձնելով Լապշինին՝ Բելառուսի իշխանությունները խախտել են մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ սահմանված իրենց պարտավորությունները:
Աղբյուր՝ «Ազատություն»

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են