Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում Ուկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգեր Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres Լիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործով Վարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանը Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի Թրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայումՈւկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգերՄոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. MoldpresԼիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործովՎարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցըՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամՈւկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. ԶելենսկիԹրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասինԱզգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրըՋրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվելՎատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումըՍերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեիցԵթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասինՁերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքըՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերումԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրաԶելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել էՀամատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահինՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԷդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետԼաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանըԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբՌուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներՊապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերՍերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեցՔոչարյանի գործով հարցաքննության է հրավիրվել Սերժ ՍարգսյանըԴուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասինTesla-ն բարձրացրել է Cybertruck պիկապների գինը23 մլրդ եվրոյի ճեղքվածք՝ Ուկրաինայի պաշտպանական բյուջեումԵկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասինԱլեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարինՑուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներինՔոչարյանի ինքնազգացողությունը վատացել էԻրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. ՄադանիզադեԴատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդումԱյս արմատացած հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են ժամանակի ծանր փորձությունները. Աբաս ԱրաղչիՈստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտելՕդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինայում սպանվել է ՄԹ քաղաքացի, որ կռվում էր ՌԴ-ի կողմիցԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ
Աշխարհ

Գիտնականները գտել են պոտենցիալ բնակելի մոլորակ, որը Երկրից ընդամենը 31 լուսատարի է հեռու

Գիտնականներն արդեն հայտնաբերել են ավելի քան 5200 էկզոմոլորակ, սակայն դրանցից միայն 200-ից քիչ մասն է, որ գազային հսկաներ չեն և ունեն քարքարոտ մակերես, ինչը նշանակում է, որ դրանք կարող են պոտենցիալ բնակելի լինել: Վերջերս այս ցանկին ավելացել է ևս մեկ մոլորակ՝ Wolf 1069 b-ն, որը պտտվում է կարմիր Wolf 1069 գաճաճ մոլորակի շուրջը և գտնվում է Երկրից ընդամենը 31 լուսատարի հեռավորության վրա։

Հիսուն աստղագետներից կազմված խմբի ուսումնասիրության համաձայն՝ Wolf 1069 b-ը պոտենցիալ քարքարոտ մոլորակ է, որի զանգվածը 1,26 անգամ ավելի է, քան Երկրի զանգվածը, իսկ չափերով այն 1,08 անգամ մեծ է Երկրից: Եվ այս բոլոր տվյալները, և մոլորակի հեռավորությունը աստղից, որի շուրջ այն պտտվում է, գիտնականներին թույլ են տալիս ենթադրել, որ այս մոլորակի մակերեսին հնարավոր է հեղուկ ջուր լինի, հայտնում է Space.com-ը։

«Երբ մենք վերլուծեցինք Wolf 1069 աստղի տվյալները, մենք հայտնաբերեցինք պարզ, ցածր ամպլիտուդի ազդանշան, որը վկայում է Երկրի զանգվածի չափ զանգված ունեցող մոլորակի առկայության մասին»,- ասել է Գերմանիայի Մաքս Պլանկի աստղագիտության ինստիտուտի աստղագետ, ուսումնասիրության ղեկավար Դիանա Կոսակովսկին»,- Այս մոլորակը աստղի շուրջը պտտվում է 15,6 օրվա ընթացքում՝ Երկրի և Արեգակի միջև ընկած հեռավորության 1/15-րդին համարժեք հեռավորության վրա»։

Համեմատության համար նշենք, որ Մերկուրին՝ Արեգակին ամենամոտ մոլորակը, Արեգակի շուրջը պտտվում է 88 օրում: Մերկուրիի մակերեսային ջերմաստիճանը մոտ +430 աստիճան Ցելսիուս է։ Ի տարբերություն Մերկուրիի, Wolf 1069 b-ը գտնվում է իր աստղի, այսպես կոչված, բնակելի գոտու տիրույթում, չնայած դրա ուղեծրային պտույտի շատ ավելի կարճ ժամանակահատվածին՝ 15,6 օր: Բանն այն է, որ Wolf 1069 b-ը պտտվում է կարմիր գաճաճ մոլորակի շուրջը, որը շատ ավելի փոքր է, քան մեր Արեգակը, և, հետևաբար, Wolf 1069 b-ը ստանում է Երկրի ստացած արևային ճառագայթման մոտ 65%-ը: Մոլորակի մակերևույթի ջերմաստիճանը, ըստ գիտնականների, տատանվում է –95,15 աստիճանից մինչև –12,85 աստիճան Ցելսիուս, միջին ջերմաստիճանը ​​կազմում է –40,14 աստիճան Ցելսիուս։

Wolf 1069 b-ի մեկ այլ հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ, ամենայն հավանականությամբ, այն գտնվում է իր աստղի հետ համաժամանակյա ռոտացիայի մեջ. սա նշանակում է, որ մոլորակի մի կողմը մշտապես լուսավորված է և տաքացվում է, իսկ մյուսը մշտապես ստվերում է և սառը, ինչպես Լուսինը, որը պտտվում է Երկրի շուրջը։ Բայց չնայած դրան, մոլորակի որոշ շրջաններում, այդուհանդերձ, կյանք դեռ կարող է գոյություն ունենալ:

Wolf 1069 b մոլորակի հայտնաբերումը հնարավոր է եղել Իսպանիայի Կալար Ալտո աստղադիտարանի 3,5 մետրանոց աստղադիտակի վրա տեղադրված CARMENES (High-Resolution Search for M Dwarfs with Exoearths with Near-infrared and Optical Echelle Spectrographs) գործիքն օգտագործելու շնորհիվ:

Հաշվի առնելով Երկրից դրա համեմատաբար փոքր հեռավորությունը՝ 31 լուսատարի, Wolf 1069 b-ն այժմ զբաղեցնում է պատվավոր վեցերորդ տեղը մոտակա պոտենցիալ բնակելի էկզոմոլորակների ցանկում: Մյուս հինգ մոլորակներն են՝

Proxima Centauri b (ամենամոտն է),
GJ 1061 d,
Teegarden's Star c,
GJ 1002 b,
GJ 1002 c։
Հետազոտողներն ասում են, որ կլիմայի մոդելավորման ուսումնասիրությունները Wolf 1069 b-ը դասակարգում են էկզոմոլորակների մի փոքր խմբի շարքին, որոնք կարող են կյանքի կամ դրա հնարավորության մասին վկայող ապացույցների որոնման պոտենցիալ թիրախներ լինել։ Սակայն ժամանակակից աստղագիտական ​​տեխնոլոգիաները դեռ թույլ չեն տալիս նման ուսումնասիրություններ, թեև հնարավոր է, որ դրանք հասանելի դառնան 10 տարի հետո։