Մենք չպետք է ենթարկվենք ուրիշների պայմաններին․ Արցախի պետնախարար
Սա պարզապես պայքար չէ Արցախի շրջափակման դեմ, այլ պայքար մեր սեփական հողում, մեր հայրենիքում, մեր օրենքներով, մեր արժեքներով ապրելու իրավունքի համար, եւ մենք չպետք է ենթարկվենք ուրիշների պայմաններին։ «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ սա հասկանում են եւ այդ ընկալումն ավելի է ամրապնդվում։
«Չնայած ծանր վիճակին՝ մենք մարդկանց մոտ համախմբման զգացում ենք տեսնում։ Եթե մենք խոսում ենք հիվանդ կամ սպանված ընտանիքների մասին, դա նշանակում է, որ խնդիրներ կան։ Բայց միեւնույն ժամանակ այս ամենն էլ ավելի համախմբեց մեզ։ Մենք տեսանք, որ եւ ժողովուրդը, եւ հասարակությունը, եւ պետությունը համախմբվեցին եւ հասկանալով իրավիճակի բարդությունը, արթնացավ դրանք հաղթահարելու ոգին։ Դեկտեմբերի 25-ի հանրահավաքը, ինչպես նաեւ շրջաններում հանդիպումները ցույց տվեցին, որ ժողովուրդը պատրաստ է կանգնել մեր կողքին եւ հաղթահարել այս ամենը», – ասաց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ, իբր բնապահպանական պատճառներով, փակել էին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ առաջ քաշելով նաեւ քաղաքական պահանջներ։ Թշնամու կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը շարունակվում է։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...