Անդրես Ինիեստա․ Վստահ եմ, որ «Բարսելոնան» կնվաճի տիտղոսն այս մրցաշրջանում
Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին խաղացող, ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Անդրես Ինիեստան վստահ է, որ Չավիի գլխավորությամբ «Բարսելոնան» այս մրցաշրջանում կկարողանա նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։
«Չավին բարդ իրավիճակում ընդունեց «Բարսելոնան», բայց հիմա կա դրական դինամիկա։ Գիտեմ, որ ամեն ինչ չափվում է տիտղոսներով։ Ես վստահ եմ, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» կնվաճի առաջնության հաղթողի կոչումը։
Չեմպիոնների լիգայից դուրս մնալը հարված էր բոլորի համար, բայց Լա Լիգայում թիմը շատ լավ իրավիճակում է։ Ճիշտ է՝ դեռ շատ հանդիպումներ կան, բայց ես վստահ եմ, որ «Բարսելոնան» կնվաճի տիտղոսը»,- Ինիեստայի խոսքը մեջբերում է Marca-ն։
Իսպանիայի առաջնության 14 տուրից հետո «Բարսելոնան» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալից»։
Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հաջորդ շաբաթ։ 15-րդ տուրում «Ռեալը» դեկտեմբերի 30-ին կհյուրընկալվի «Վալյադոլիդին», «Բարսելոնան» դեկտեմբերի 31-ին կընդունի «Էսպանյոլին»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...