Մունդիալ-2022. կիսաեզրափակիչի Արգենտինա-Խորվաթիա խաղին ընդառաջ
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանա կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը` Արգենտինա-Խորվաթիա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիան ձգտելու է կիսաեզրափակիչում էլ հետագա պայքարից դուրս թողնել Լատինական Ամերիկայի ևս մեկ ներկայացուցչի: Խորվաթները քառորդ եզրափակիչում բարդագույն խաղում միայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարից հետո կարողացան հաղթահարել Բրազիլիայի արգելքը: Ի դեպ, Խորվաթիան վերջին մի քանի աշխարհի առաջնություններում խմբային փուլից հետո կայացած բոլոր խաղերում հաղթանակի է հասել հիմնական ժամանակի ավարտից հետո:
Արգենտինան, որը Մունդիալի մեկնարկին մեծ անակնկալ մատուցեց ֆուտբոլասերներին, կարծես, վերգտել է իր խաղն ու քառորդ եզրափակիչում Նիդերլանդների նկատմամբ ոչ պակաս դժվար հաղթանակից հետո կրկին մոտ է եզրափակիչին: Լատինական Ամերիկայի ամենատիտղոսակիր թիմերից մեկը` Արգենտինան, Նիդերլանդների ընտրանուն գերազանցեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Արգենտինայի ընտրանու դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի գերազանց խաղի շնորհիվ:
Արգենտինայի ազգային ընտրանին վերջին 6 խաղերից պարտվել է միայն մեկում, իսկ Խորվաթիան նախորդ 6 հանդիպումներից երկուսն ավարտել է ոչ-ոքի, մեկում պարտություն է կրել և երեքում հաղթանակի հասել:
Արգենտինա-Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ