Նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 8.8 տոկոս
Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 8.8%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1.1%: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:
2022թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 11.1%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.4% գնաճ: Մասնավորապես, տավարի մսի գինը 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ աճել է 23.5%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով: Միաժամանակ, 2022թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում գրանցվել է խոզի մսի 0.2% գնանկում, մինչդեռ թռչնամսի ու գառան մսի՝ համապատասխանաբար 2.2% և 5.1% գնաճ:
Անդրադառնալով ոչ պարենային ապրանքների գներին՝ նշենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 7.7%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ: Հատկանշական է, որ 2022թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ-ում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2.5% և 4.5% գնանկում: 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է բենզինի 3.3% գնանկում, իսկ դիզելային վառելիքի՝ 23.9% գնաճ:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ավելի քան 7%-ով ավելացել են նաև ծառայությունների գները, իսկ նույն տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով:
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՀ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) կազմել է 8.7%:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...