Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները «Երևանի գիշերները»․ կանցկացվի ևս 5 բացօթյա համերգ Թրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ AP Պարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն ԱԹՍ-ի հարձակումից հրդեհվել է Տամբովի Wildberries-ի պահեստը Իրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիները Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի Դամասկոսը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ այն որակելով պատմական

Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել էՀարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԵնոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքըԹրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները«Երևանի գիշերները»․ կանցկացվի ևս 5 բացօթյա համերգԹրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ APՊարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոնԱԹՍ-ի հարձակումից հրդեհվել է Տամբովի Wildberries-ի պահեստըԻրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիներըԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքներըՈւկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. ԶելենսկիԴամասկոսը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ այն որակելով պատմականՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 26.08.2026ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջԶելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելԲանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆԾանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանՄեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարըՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում էՍեդրակ Քոչարյանը կալանավորվել էՍիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANAՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՁերբակալված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվովՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայումՈւկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգերՄոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. MoldpresԼիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործովՎարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցըՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամՈւկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. ԶելենսկիԹրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասինԱզգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրըՋրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվելՎատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումըՍերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեիցԵթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասինՁերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքըՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերումԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրա
Գիտություն

Փոքրիկների բոլոր հույզերն ազդում են խոսքի զարգացման վրա

Ուշացած կամ դժվար արտաբերվող խոսք, կակազություն, ոչ հստակ արտասանություն, առանձին հնչյունների արտասանության հետ կապված բարդություններ, այդ բոլոր թերությունները երեխաները բավականին հաճախ են ունենում։ Երբեմն դրանք կենսաբանական պատճառներ ունեն՝ քիմքի սխալ կառուցվածք, կաթվածահարության որոշ տեսակներ, բայց ավելի հաճախ բացատրվում են երեխայի հոգեվիճակով։ Խոսքի զարգացումը շատ բարդ գործընթաց է և կախված է մի շարք հոգեբանական պայմաններից։ Ամենից հաճախ դրանք այն հանգամանքներն են, որոնք երեխաներին դրդում են պահպանել իրենց մանկական սովորությունները։

Գոյություն ունեն հազարավոր իրադրություններ, երբ մանկամտությունն ուժեղանում է, երբ անհանգստությունն ու տագնապը տառապանք են պատճառում երեխաներին։ Եվ եթե երեխայի խոսքում առաջ եկած արտասանական թերությունները հենց այդ պատճառների հետևանք են, ապա ավելի հաճախ դա լոկ սկիզբն է մի ամբողջ շարք ավելի լուրջ նշանների, որոնք իրենց զգացնել կտան ավելի ուշ։

Մայքլ Ռ.–ն կակազել սկսեց 4,5 տարեկանից։ Նա շատ աշխույժ, շարժուն երեխա էր։ Բայց ավելի վաղ նրա մոտ ի հայտ եկավ նյարդային լարվածության երեք ախտանշան, ջղաձգվում էին դիմային մկանները, հաճախ ինչ-որ բան նրան տագնապ էր պատճառում, երևան էին գալիս ոչ կամածին ինչ-որ շարժումներ։ Տղայի ծնողները խիստ ու ձևամոլ մարդիկ էին և հատկապես խստորեն պատժում էին որդուն, երբ նա վիճում ու կռվում էր կրտսեր եղբոր հետ։ Վեճերի պատճառների մասին ամեն տեսակի բացատրություններ նրանք անհամոզիչ էին համարում և կասկածի տակ էին դնում։ Որոշ ժամանակ անց Մայքլը սկսեց կակազել։ Բառերը սկզբում արագորեն դուրս էին թռչում նրա բերանից, իսկ հետո նա կարծես ''լռվում մնում էր'' որևէ վանկի վրա և, առանց շունչ առնելու, անվերջ կրկնում էր այն, ինչպես անում են կակազող կամ թերզարգացած երեխաները։

Հուզմունքը, տագնապը, սարսափը, զայրույթը՝ այս բոլոր հույզերն առաջին հերթին ազդում են խոսքի վրա, քանի որ սերտորեն կապված են շնչառական օրգանների հետ։ Եվ իսկապես, հենց որ մենք հուզվում ենք, մեր շնչառությունն արագանում է, շրթունքները, բերանն ու լեզուն չորանում են։ Այլ կերպ ասած՝ խոսքի մեխանիզմները ուղղակիորեն կապված են մեր զգացմունքների հետ։ Նույնը դիտվում է նաև երեխայի վարքում, նրա խոսքը խիստ դժվարանում է, ընդ որում՝ իր կամքից անկախ։ Որոշ դեպքերում այդ փոխադարձ կապը հատկապես արագ է ստեղծվում և հաստատվում, հենց այդ ժամանակ էլ առաջանում է կակազ։

Միանգամայն բնական է, որ երեխաները դժվարանում են «ս» տառն արտասանել, երբ նրանց կաթնատամներն ընկնում են։ Բայց ահա Քերոլ Թ.–ն շարունակում էր սվսվացնել մինչև դեռահասություն։ Նա կրտսեր դուստրն էր մի ընտանիքի, որտեղ մեծանում էին նաև չորս տղաներ, ընդ որում՝ ծնվել էր կրտսեր եղբոր լույս աշխարհ գալուց վեց տարի անց, բոլորի սիրելին էր, բոլորը նրան երես էին տալիս։ Ծնողները ոչ միայն հավանություն էին տալիս նրա մանկական վարքին, ավելին նրա հետ այնպես էին վարվում, կարծես կենդանի տիկնիկ լիներ։ Ընտանիքի անդամների ավելորդ սերը կասեցրեց նրա զարգացումը։ Դեռևս 15 տարեկանում նրա խոսքում զգացվում էին մանկականության հետքեր և կակազություն։ Քերոլը հաճախ էր նվնվում, լաց էր լինում, հիստերիկ վիճակների մեջ ընկնում և ընդհանրապես՝ նրա հոգեկան զարգացման մակարդակը շատ ավելի ցածր էր, քան իր տարիքի մյուս երեխաներինը։

Քիչ չի պատահում, որ երեխան սկսում է ուշացումով խոսել՝ շրջապատի հետ կապված պատահական հանգամանքների պատճառով։ Օրինակ, հարևանի երեխաները, որոնց հետ նա խաղում է, բառերն ավելի վատ են արտասանում, քան ինքը, և դա կարող է հանգեցնել արտասանության զարգացման մեծ դժվարությունների։

Օրինակ, չորս տարեկան մի փոքրիկ ապրում էր ուրիշ երեխաներից բացարձակապես մեկուսացած և ժամանակի մեծ մասն անցկացնում էր մոր հետ։ Մայրը բոլորովին ատամներ չուներ և չէր էլ մտածում արհեստական ատամներ դնելու մասին։ Դժվար էր հասկանալ, թե ինչ էր ասում մայրը, իսկ թե ինչ էր կրկնում երեխան՝ բացարձակապես անհնարին էր ըմբռնել։ Պատահում է նաև, որ փոքրիկի խոսքի զարգացման վրա ազդում է ավագ եղբայրը, որը, ընդհակառակը, այնքան հեշտ ու սահուն է խոսում, որ կրտսերը չի կարողանում ընդօրինակել նրան։

Կասկած չկա, որ այդ բոլոր հանգամանքները այս կամ այն կերպ կարելի է փոխել, ընդ որում՝ որքան արագ, այնքան լավ։ Նման իրադրության մեջ ավելի հեշտ է կանխել հիվանդությունը, քան հետո պայքարել նրա դեմ։ Երբեմն կակազելու և մանկամտության դեպքում բժշկի միջամտություն է պետք, որն ի վիճակի է սովորեցնել երեխային, թե ինչպես պետք է ճիշտ շնչել ու արտասանել հնչյունները։ Բայց ամենից մեծ ուշադրություն պետք է դարձնել այն հոգեբանական պայմանների վրա, որոնք երեխայի մոտ արտասանության դժվարություններ են ստեղծում։ Մի խոսքով՝ խոսքի զարգացումը պետք է դիտել որպես անձի ընդհանուր զարգացման բաղկացուցիչ մասը։


Աղբյուրը՝ Doctors.am