Ոչ նիկոլն իրավունք ունի մնալ վարչապետի պաշտոնում, ոչ էլ Ավինյանը՝ առաջադրվելու քաղաքապետի թեկնածու
Մեր երկրում վաղուց ամեն ինչ գլխիվայր է շրջվել: 44-օրյա արյունալի, դաժան, մղձավանջային պատերազմից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ինչ-ինչ պատճառներով հրաժարական չի տալիս, իսկ հանրության մի ստվար զանգվածը այստեղ որեւէ խնդիր չի տեսնում:
Որքան նա մնում է այդ պաշտոնում, այդքան տիեզերական բոլոր օրենքներով, մեր, մեր երկրի գործերը, մեր երկրի, մեր վիճակը գնալով վատթարանում է եւ վատթարանալու է:
Այս ամենը դեռ հերիք չէ, դեռ պատերազմի ժամանակ երկրի փաստացի երկրորդ պաշտոնը զբաղեցրած մարդը՝ Տիգրան Ավինյանը հավակնություններ ունի զբաղեցնել Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Մենք ոչ միայն նրան չենք ասում ՍՏՕՊ, այլ սկսել ենք քննարկել նրա լավ ու վատ կողմերը, թվարկել նրա թերությունները, ձախողումները, իսկ ոմանք՝ չեղած դրական կողմերը:
Ժողովուրդ կանգ առեք, ասեք ՍՏՕՊ, Տիգրան Ավինյանը ոչ միայն չի կարող քաղաքապետ լինել, այլ անգամ որպես թեկնածու առաջադրվել: Կոլեկտիվ ծանր մեղքի տակ եք մտնում: Տիգրան Ավինյանը նիկոլի հետ գրեթե հավասարապես կիսում է պատերազմի եւ պարտության մեղքը: Իսկապես ուշքի եկեք: Տիեզերքում նման քայլերը չեն ներվում:
Top-News.am


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ