Դե Լիգտ․ Լեւանդովսկին աշխարհի լավագույն ռմբարկուն է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի արտագնա խաղում Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը բարձր է գնահատել գերմանական ակումբից կատալոնական թիմ տեղափոխված լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու որակները։
«Շատ բարդ էր Լեւանդովսկու դեմ խաղալը։ Ես կարծում եմ՝ նա աշխարհի լավագույն ռմբարկուն է։ Նրա դեմ միշտ պետք է շատ ուշադիր եւ զգոն լինել։ Նա շատ մտածված է գործում, բայց մենք համատեղ ուժերով կարողացանք զրկել Լեւանդովսկուն գոլ խփելու հնարավորությունից»,- Դե Լիգտի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Բավարիան» 5-րդ հաղթանակը տարավ խմբային փուլում եւ 15 միավորով C խմբի առաջատարն է։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը դեռ նախորդ տուրում էր ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ Երկրորդ տեղն ու մյուս ուղեգիրը ապահովել է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը»։ «Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Երկրորդ համաշխարհային պատերազմի բաճկոն՝ կորած ուղեբեռի մեջ
Լևոն Արոնյանը կմրցի Ուեսլի Սոյի հետ
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները