Լինեկեր․ Ռոնալդուի վարքն անընդունելի է, շատ վատ է
Անգլիայի հավաքականի, «Լեսթեր Սիթիի» եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող, բրիտանացի հեռուստամեկնաբան Գարի Լինեկերը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի հանդիպման 90-րդ րոպեին պահեստայինների նստարանը լքելու եւ հանդերձարան գնալու համար։
«Մանչեսթեր Յունայթեդը» «Տոտենհեմին» հաղթել էր 2:0 հաշվով։ 47-րդ րոպեին խաղի հաշիվը բացել էր բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը։ 69-րդ րոպեին աչքի էր ընկել պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։
«Ռոնալդուի վարքն անընդունել է, շատ վատ է։ Երբ թիմը կարեւոր հաղթանակ է տանում «Տոտենհեմի» նման մրցակցի նկատմամբ, այդպես չեն վարվում»,- Լինեկերի խոսքը մեջբերում է BBC-ն։
Ռոնալդուն չէր ընդգրկվել Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի մեկնարկային կազմում։ Մինչեւ 90-րդ րոպեին հոլանդացի մասնագետը կատարել էր երեք փոփոխություն հինգ հնարավորից։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ։ «Մանչեսթեր Յունայթեդը» 19 միավորով 5-րդն է, «Տոտենհեմը» երրորդն է՝ 23 միավոր։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ