Գերմանիայի արտգործնախարարին ասացի՝ եթե դուք մեկ քայլ անեք մեր դեմ, մենք երկուսը կանենք. Թուրքիայի արտգործնախարար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, խոսելով Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո թուրք-գերմանական հարաբերությունների կարգավորման առումով թուրքական կողմի սպասելիքներից, նշել է, որ չնայած վերջին շրջանում եղած որոշ տարաձայնություններից ու խնդիրներից, Թուրքիան Գերմանիայի հետ վատ հաաբերություններ ունենալու որևէ լուրջ պատճառ չի տեսնում: Այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
«Որքան էլ անցյալ տարին թուրք-գերմանական հարաբերությունների համար բարդություններով լի լիներ՝ երկու երկրների միջև լուրջ խնդիրների որևէ պատճառ չեմ տեսնում», - ասել է Չավուշօղլուն:
Նշենք, որ երկու պետությունների հարաբերությունները լարվել են Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորումից հետո: Այժմ Թուրքիայի տարածքում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թիվը հասել է 54-ի, նրանցից 12-ը քաղբանտարկյալներ են: Կալանավորվածների թվում են նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպանները, ինչպես նաև գերմանական DW հեռուտառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:
Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիայի ձեռնարկած քայլերն ու վարած քաղաքականությունը Գերմանիայի հարցում բնական էր, քանի որ իրենց տխրեցրել է Գերմանիայում թուրք նախարարներին նախընտրական քարոզչություն իրականանցելու հարցում մերժվելը:
«Ամենից առաջ՝ մենք տարակարծություն ունեինք Թուրքիայում կայացած հանրաքվեի առիթով: Նախընտրական քարոզչության համար Գերմանիա մեկնել պատրաստվող թուրք քաղաքական գործիչների՝ թուրքական սփյուռքի հետ հանդիպումներ կազմակերպելու հարցում ստացած մերժումը մեզ անհանգստացրեց: Ես դեռ մինչ այդ էի ասել Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելին՝ եթե դուք մեկ քայլ անեք մեր դեմ, մենք երկուսը կանենք», - շեշտե լ է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունների լարվածության ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «անցյալում նացիստների գործողությունների» հետ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ