Կանայք աշխատավայրում ամեն տարի 100 800 ավելորդ կալորիա են օգտագործում
Աշխատավայրում կանայք հաճախ են ուտում վնասակար բարձրկալորիական մթերքներ, որոնք տարեկան նրանց համար 100 800 ավելորդ կալորիա են ապահովում: Այս կալորիաների պատճառով կանայք տարեցտարի գիրանում են:
Դանիայի հետազոտողները հարցում են անցկացրել 1000 կանանց շրջանում, որով պարզվել է, որ աշխատավայրում ձեռքի հետ ուտելու հետեւանքով կանայք շաբաթական օգտագործում են միջինը 2240 ավելորդ կալորիա, իսկ տարեկան այն կազմել է արդեն 100 800, պարզել են բժիշկները: Հիշեցնենք, որ 8000 ավելորդ կալորիան ճարպի 1 կգ է դառնում:
Գիտնականները նշել են, որ շատ կանանց թուլությունը չիփսերն են: Հարցման մասնակիցները տարեկան կերել են միջինը 135 փաթեթ: Կանանց 45 տոկոսն աշխատավայրում չիփսի գաղտնի պաշար է ունեցել, 39 տոկոսը՝ թխվածքաբլիթի:
Մասնագետների խոսքով՝ կանայք հոգնածության, սթրեսի կամ ձանձրանալու պատճառով են աշխատավայրում ձեռքի հետ ուտում: Սովորաբար դա արվում է 10:30-ի եւ 15:30-ի միջակայքում: Ուրբաթ եւ երկուշաբթի դիտվել է կերած քաղցրեղենի ամենաբարձր մակարդակը:
Հարցման մասնակիցները տարվա ընթացքում վերացրել են 135 հատ թխվածքաբլիթ, տորթի 90 կտոր, քաղցրեղենի 90 փաթեթ, 45 փքաբլիթ, ընկույզի 45 փաթեթ եւ նույնքան փաթեթ քաղցր չիր: Դրան ավելացրած կանայք կաթով քաղցր սուրճ են խմել, գազավորված եւ էներգետիկ ըմպելիքներ, ինչպես նաեւ օգտագործել են տարբեր ուտեստներ, որոնցով նրանց գործընկերները հյուրասիրել են:
«Յուրաքանչյուր 5-րդ կինը ձեռքի հետ ուտելուց չի կարողացել հրաժարվել կամքի ուժի բացակայության պատճառով: Յուրաքանչյուր 10-ից 3-ին ուտել է ստիպել ձեռքի տակ եղած կերակուրի առկայության փաստը: Նույնքան մարդ էլ ասել է, թե կյանքը չափից ավելի կարճ է, ուստի չարժի հրաժարվել ձեռքի հետ ուտելու հաճույքից»,- նշել են մասնագետները:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...